Իտալացի էքստրեմալ վազորդ Պաոլո Վենտուրինին Յակուտիայի հյուսիսում 50 աստիճան սառնամանիքի պայմաններում վազել է մի քանի տասնյակ կիլոմետր: Այս մասին հայտնում է արտաքին հարցերով տարածաշրջանային նախարարության մամլո ծառայությունը՝ փոխանցում է TASS-ը:
Տղամարդը 3 ժամ 54 րոպեում վազել է 39,12 կմ, ընդ որում՝ օդի ջերմաստիճանը կազմում էր -52°С:

Վենտուրինիին ուղեկցել են բժիշկ, թարգմանիչ և օպերատորներ, որոնք աշխատում են Ռուսաստանում նրա գտնվելու մասին փաստագրական ֆիլմի վրա:










































