Monday, 22 06 2026
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը շատ դժվար է լինելու

«Ցանկացած խելամիտ բանակցային գործընթաց ավելի լավ է, քան բանակցային գործընթացի բացակայությունը: Միշտ էլ նման հայտարարություններ լինում են. համանախագահների աշխատանքի մի մասն է քաջալերել հանդիպումները և բանակցային գործընթացը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում կայացած հանդիպմանը և դրա վերաբերյալ Մինսկի խմբի հայտարարությանը: «Մեզանում փորձում են տողերի ետևում շատ բան տեսել. քաղաքական կողմնորոշումներից կամ ինչ-ինչ օրակարգերից կախված՝ այս կամ այն քաղաքական ուժը կամ լրատվամիջոցը կարող է ինչ-որ ենթատեքստ տեսնել՝ ասելով՝ զիջում են Արցախը կամ ընդհակառակը՝ չեն կարողանում հարցի կարգավորմանը հասնել: Այս ամենը պետք է մի կողմ դնել և սա դիտարկել որպես բանակցային հերթական փուլ է»,- նշեց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում իշխանություն է փոխվել, և դրա հետևանքով ամբողջ տարածաշրջանում իրավիճակ է փոխվել. «Կողմերը պետք է ինչ-որ չափով նորից իրար ճանաչեն, հասկանան միմյանց մոտեցումները. չեմ կարծում, որ հնարավոր է բանակցային գործընթացում հասնել առաջընթացի առանց երկար խոսելու: Առայժմ հենց այն փուլն է, երբ կողմերը բացատրում են իրենց դիրքորոշումները»:

«Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը շատ ավելի դժվար է լինելու, քան եթե ժամանակին Արցախը բանակցային գործընթացից դուրս չթողնեինք: Դրա համար գուցե ամիսներ կամ տարիներ պահանջվեն, բայց կարևոր է, որ այդ ուղղությամբ գործընթացը սկսվել է, այդ գաղափարը դարձել է արցախյան խնդրի կարգավորման շուրջ խոսույթի մի մասը»,- նշեց մեր զրուցակիցը:

«Նախկինում Ադրբեջանի ռազմավարությունը հետևյալն էր. մտածում էին, որ կարելի է ճնշել Հայաստանի իշխանություններին և նրանցից կորզել զիջումներ, իսկ ժողովրդի հետ պետք չէ հաշվի նստել: Ադրբեջանի իշխանությունները հասկացել են, որ այդ ճանապարհով ոչնչի չեն հասնելու:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ռազմական ճանապարհը չի աշխատում: Չի աշխատում նաև տնտեսական ճնշումների ճանապարհը: Այն հանգամանքը, որ Հայաստանում իշխանություն է փոխվել, նրանց հնարավորություն է տալիս դեմքը փրկելով՝ նստել բանակցային սեղանի շուրջ…

Ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք, որ մի օրվա մեջ կարող է այս քաղաքականությունը փոխվել, կարող են սադրանքներ լինել»,- նշեց քաղաքագետը:

Համանախագահների հայտարարության մեջ նաև նշված է, որ արտգործնախարարների հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետը նշեց. «Ազգերին խաղաղության նախապատրաստելը նշանակում է, որ կողմերը պետք է հրաժարվեն ատելության լեզվից, թշնամու կերպար ստեղծելուց, ռազմական հանցագործներին հերոսացնելուց»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում