Ինդոնեզիայի Բալի հանգստավայրային կղզու իշխանությունները մտադիր են զբոսաշրջիկների համար 10 դոլարի չափով հարկ սահմանել: Այս մասին հաղորդում է The Straits Times-ը՝ վկայակոչելով տեղական վարչակազմի ներկայացուցիչներին:
Ենթադրվում է, որ ճամփորդներից գանձված միջոցները կծախսվեն շրջակա միջավայրի և Բալիի մշակույթի պահպանման ֆինանսավորման համար:
2017-ին կղզի է այցելել 5.7 մլն մարդ, որոնց մեծամասնությունը ժամանել է Չինաստանից և Ավստրալիայից: 2018-ին զբոսաշրջիկների հոսքը հասել է 6 միլիոնի:
Դեռ որոշված չէ, թե ինչպես հարկը կգանձվի: Հավանաբար, այն կգումարվի ավիատոմսերի արժեքին կամ կգանձվի օդանավակայանից:







































