Սաուդյան Արաբիայում հղի կանայք այլևս պարտավոր չեն ծննդաբերության համար ամուսնու համաձայնությունը ստանալ, գրում է National-ը:
Այսուհետ կինն ինքնուրույն կորոշի, թե ինչպես կանցնի ծննդաբերությունը՝ կեսարյան հատմամբ, թե՞ ցանկացած այլ վիրահատական միջամտությամբ:
Կանանց նաև թույլատրվում է իրենց հղիության և ծննդաբերության նշանակված օրվա մասին տեղեկատվություն հարցնել`առանց խնամակալ տղամարդու ստորագրության:







































