Մամուլում նոր մարամասներ են հրապարակվել երեկ՝ հունվարի 17-ին, Սանդրինհեմ բնակավայրից ոչ հեռու Եզիսաբեթ թագուհու ամուսնու՝ 97-ամյա արքայազնի Ֆիլիպի մասնակցությամբ ՃՏՊ-ի վերաբերյալ՝ գրում է segodnya.ua-ը։
Եթե ավելի վաղ հայտարարվել էր, որ Էդինբուրգի հերցոգը չի տուժել, այլ միայն վախեցել է, ապա այժմ մամուլում ականատեսներից մեկի հայտարարությունն է տարածվել։
Ռոյ Վորն անունով ականատեսը վթարի վայրից իր տպավորություններն է պատմել։ «Դա սարսափելի էր, երբ ես կողաշրջված ավտոմեքենայից դուրս էի բերում հերցոգին, նա գոռում էր՝ ոտքերս, որտեղ են ոտքերս․․․, իմ ձեռքերին արքայազնի արյունն էր»,- պատմել է նա։
Հիշեցնենք, որ արքայազնի ավտոմեքենան բախվել է Kia մակնիշի մի ավտոմեքենայի, որի մեջ երկու կին են եղել և 10 ամսական մի երեխա։ Փոքրիկը չի տուժել, կանայք հիվանդանոց են տեղափոխվել։
The Sun-ը տեղեկացնում է, որ ոստիկանները խնդրել են հերցոգին հարբածության թեստ անցնել։ Ֆիլիպը հայտարարել է, որ վթարի պատճառն այն է, որ իր աչքերը կուրացել են արևի ճառագայթներից։











































