ԱՄՆ հետախուզական գործակալությունները կարող են տեղյակ լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հելսինկիում 2018 թվականի հուլիսին տեղի ունեցած հանդիպման մանրամասներին: ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը կարող է տեղյակ լինել փակ հանդիպման մանրամասներին այն պատճառով, որ սենյակը, հավանաբար, գաղտնալսվել է՝ հայտնում է Washington Times- ը:
«Ավելի քան հնարավոր է, որ ֆիննական հետախուզությունը գաղտնալսել է սենյակը, և նրանք կամ իրենք են անմիջականորեն տեղեկացրել ԿՀՎ-ին, կամ միջնորդների միջոցով են դա արել», – ասել է անհայտ աղբյուրը:






































