Ավստրալական Poof Doof գեյ ակումբը լուսանկարիչներին է ուղարկել կանոնների խստագույն ցանկ, որի հրապարակումից հետո հաստատությունը հարձակումների է ենթարկվել Facebook սոցիալական ցանցում: Գիշերային գեյ ակումբի պայմանների համաձայն, շենքում կարելի է լուսանկարել միայն «տղաների»:
Լուսանկարման համար արգելված մարդկանց ցանկը ներառել է «վատ մաշկ ունեցող տղաներին», «բորդո վերնաշապիկներով և chinos ջինսերով նիհար տղաներին», «կեղտոտ տղաներին»:
Օգտատերերը մեկնաբանություններում նշել են, որ դա բացարձակապես անընդունելի է: Մյուսները նշել են, որ այդ կանոնները գրված են էգոցենտրիկ մարդկանց կողմից:
Poof Doof-ի ղեկավարությունը հրապարակային ներողություն է խնդրել, սակայն գիշերային հաստատությունում լուսանկարիչների համար կանոնների ցանկի հեղինակներին բացասական մեկնաբանությունների հոսքը չի դադարում:










































