Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 11-րդ պարաշյուտային բրիգադի դեսանտայիններին այցի ժամանակ խոստացել է, որ կթռչի օդապարիկով, հաղորդում է La Depeche-ն:
Քաղաքական գործիչը ոգեշնչվել է պարաշյուտիստների ցուցադրական ելույթներից: Բրիգադի հրամանատարը հստակեցրել է, որ զինծառայողները շատ են ցանկանում տեսնել՝ ինչպես են Մակրոնը և վարչապետ Էդուար Ֆիլիպը թռչում օդապարիկով:
«Ես դա կանեմ, խոստանում եմ»,-պատասխանել է Մակրոնը:









































