Չեխիայում՝ Օրլիցի լեռնելում փրկարարները և հրշեջները երեք ժամում 70 լեռնադահուկորդի դուրս են բերել վերելակի խցիկից, որը կանգ է առել՝ դրա վրա ծառի ընկնելուց հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոր, վերջերս տեղադրված 1700 մետրանոց վերելակի վրա ծառ է ընկել, և դրա տեղաշարժը դադարել է: Խցիկներից մարդկանց դուրս են բերել փրկարարները և հրշեջները, որոնք յուրօրինակ «կենդանի աստիճաններ» են կազմել: Լեռնադահուկորդների մի մասը խցիկներից դուրս է բերվել երկու ուղղաթիռի օգնությամբ: Ոչ ոք չի տուժել:
https://www.facebook.com/CT24.cz/videos/370429113742209/








































