Tuesday, 23 04 2024
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին

Կոնջորյանի լեզվական վրիպումը չի ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա, բայց ստեղծում է ռիսկային իրավիճակ

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը երեկ՝ հունվարի 16-ին, մեծ աղմուկ բարձրացրած հայտարարություն է արել՝ խոսքի ընթացքում ասելով, թե հարևան Իրանը «ավտորիտար բնույթի» պետություն է։ Երիտասարդ պատգամավորն Իրանին անդրադարձել է Հայաստանում ու հարևան երկրներում ժողովրդավարության մակարդակի մասին գնահատականների և միջազգային կառույցների, Արևմուտքի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին նույն հարթության մեջ դիտելու հետ կապված խնդրի համատեքստում։

Բարդ իրավիճակն Իրանի շուրջ, ու պատգամավորի անզգույշ վրիպումը

«Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա ևս կարող է շատ լավ աշխատել։ Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով։ Միայն մեր անմիջական հարևաններից Վրաստանն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում, և այդ շուրջ 170 միլիոնանոց երկրներով շրջապատված Հայաստանը կարող է իր առաջանցիկ զարգացումը դարձնել ժողովրդավարությունը, միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավար երկիր»,- ասել է Կոնջորյանը:

Պատգամավորի այս հայտարարությունը խիստ քննադատության արժանացավ սոցցանցերում և մամուլում տարբեր փորձագետների, քաղաքական վերլուծաբանների, իրանագետների կողմից։ Ամբողջ խնդիրն այն է, որ Կոնջորյանն այլևս քաղաքացիական ակտիվիստ կամ ընդդիմադիր գործիչ չէ։ Նա ներկայացնում է խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը, երկրում իշխող քաղաքական թիմը, և նման ազդակը ներկայիս բարդ ներքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակում ամենևին էլ ցանկալի չէ պաշտոնական Երևանի համար։ Հայ-իրանական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար, և հիմա քաղաքական վերնախավի, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները հույս ունեն, որ Կոնջորյանի այս վրիպակը, որն ինքն էլ է հետո ընդունել, Թեհրանում չի ընկալվի որպես պաշտոնական գնահատական։

Խնդիրը չափազանց զգայուն է՝ հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը, Միացյալ Նահանգների և իր մերձավորարևելյան դաշնակիցների կողմից շարունակական ճնշումները Իրանի նկատմամբ, նրան մեկուսացնելու համառ ջանքերը։ Ու նույնիսկ այս իրավիճակում, Միացյալ Նահանգների բավական անհանդուրժողական կեցվածքի պայմաններում Հայաստանը չի պատրաստվում զոհել Իրանի հետ հարաբերությունները, քննարկել Թրամփի հակաիրանական արշավին միանալու որևէ առաջարկ։ Դա ցույց տվեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը, որը տարածաշրջան էր եկել հիմնականում այդ նպատակով՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի կառավարություններին տրամադրելու Իրանի դեմ, փորձելու ստանալ այս երկրների աջակցությունը Իրանի մեկուսացման ամերիկյան քաղաքականությանը։

Բաղերիի վիճահարույց հայտարարությունը եղե՞լ է իրականում

Թերևս ճակատագրի հեգնանքով նույն օրը հայկական լրահոսում հայտնվեց մեկ այլ ուշագրավ հայտարարություն՝ այս անգամ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Հայկական լրատվամիջոցները, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջին, գրեցին, թե Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեին Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Իրանը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանն ու սահմանների անխախտելիությանը։ Ավելին, նրան վերագրվեց հետևյալ նախադասությունը, թե «Իրանը ղարաբաղյան հողերը համարում է ադրբեջանական»։ Բանավեճը հայկական մեդիադաշտում այս հայտարարության իսկության շուրջ շարունակվում է արդեն երկրորդ օրը, սակայն դեռևս չեն ներկայացվել անհերքելի ապացույցներ, որ Բաղերին իրոք նման բան է ասել, քանի որ տեղեկության հիմնական աղբյուրը Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայությունն է, որին վստահելը, բնականաբար, միամտություն կլինի՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող հիբրիդային պատերազմի պայմաններում։ Օրվա վերջում տարածվեց իրանական «ԻՐՆԱ» լրատվական գործակալության ռուսերեն բաժնի անդրադարձը Բաղերի-Ալիև հանդիպման մասին, սակայն աչք էր զարնում այն հանգամանքը, որ ռուսերեն տեքստը բառ առ բառ արտատպված է ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության ռուսերեն տարբերակի հաղորդագրությունից։ Հետևաբար, այս հաղորդագրությունն էլ բավարար չէ պնդելու, թե իրանցի բարձրաստիճան պաշտոնյան իսկապես հայտարարել է, թե «Իրանը Ղարաբաղը համարում է ադրբեջանական տարածք»։

Համեմատությունը տեղին չէր

Բոլոր դեպքերում այս հակասական տեղեկություններն ազդեցին Հայաստանի հանրային կարծիքի վրա՝ որոշ առումով փոխելով տրամադրությունները պաշտոնական Թեհրանի նկատմամբ։ Ու քանի որ Բաղերիի հայտարարության մասին տեղեկությունը ավելի ուշ էր հայտնվել հայկական լրահոսում, քան Կոնջորյանի վերոհիշյալ հայտարարությունը, շատերը դա որակեցին իբրև «Իրանի պատասխանը Հայաստանին», մինչդեռ իրականում Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ Բաղերիի հանդիպումների մասին հաղորդագրությունը ավելի վաղ էր տարածվել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից։ Այս ամենը, իհարկե, ստիպում է մեկ կարևոր հետևություն անել, որ նման զգայուն հարցերի պարագայում հապճեպ եզրակացությունները ոչ միայն սխալ են, այլև չափազանց վտանգավոր։ Այդուհանդերձ, սա ոչ մի կերպ չի արդարացնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի լեզվական վրիպումը։

https://cdn1.img.armeniasputnik.am/images/616/38/6163842.jpg

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ պատգամավորի անփորձությունը չի կարող արդարացում լինել։ Կոնջորյանի ելույթից հետո ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ մոտ 30 տարի զբաղվում է Իրանով, բայց նույնիսկ ինքը իրեն քաջածանոթ երկրի մասին որևէ բան ասելուց առաջ մի քանի վայրկյան մտածում է։

Վարդան Ոսկանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց, որ Հայաստան-Իրան հարաբերությունները պայմանավորված չեն ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Իրանում իշխող վարչակարգերի, կառավարման համակարգերի տեսակից, և մեր հարևան երկրներին իրար հետ համեմատելը տեղին չէ։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը և Թուրքիան թշնամական պետություններ են, իսկ Իրանը՝ բարեկամական, հետևաբար, նույնիսկ համեմատությունը, կարծում եմ, վրիպակ է, ինչն ընդունել է հենց ինքը՝ պատգամավորը»,- նշեց Ոսկանյանը։

Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում

Հարցն ամենևին էլ այն չէ, թե Իրանը «ավտորիտար բնույթի» պետություն է, ժողովրդավարական, թե բռնապետական, բայց նույնիսկ այդ բնորոշումը գիտական տեսանկյունից բավական վիճելի է, քանի որ Իրանը, ըստ էության, թեոկրատական՝ կրոնապետական երկիր է՝ կառավարման շատ ուրույն համակարգով, որը գուցե արևմտյան լիբերալ-ժողովրդավարությունների տեսանկյունից «ավտորիտար» է կամ «բռնապետական» է, բայց իրականում այն չունի լեգիտիմության խնդիր, ու ինչպես մյուս բոլոր ինքնիշխան երկրներում, այնպես էլ Իրանում, միայն ժողովուրդն է իրավասու որոշելու պետական կառավարման համակարգը սեփական երկրում։ Ամբողջ խնդիրն այն է, որ արևմտյան երկրների քաղաքական գործիչների, փորձագետների, մեդիայի կաղապարված մոտեցումները ամենևին էլ վերին ատյանի ճշմարտություն չեն, և միշտ չէ, որ Մերձավոր ու Միջին Արևելքում ժողովրդավարություն հաստատելու Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների մղումները խաղաղություն և բարեկեցություն են բերել այս տարածաշրջանի ժողովուրդներին։ Կամ ավելի ճիշտ՝ այդ քաղաքականությունն ավելի շատ հանգեցրել է անկայունության, պատերազմների և մարդկային ողբերգությունների, քան թե ժողովրդավարության, խաղաղության և կայունության հաստատման։ Օրինակները, իհարկե, շատ են՝ Իրաք, Լիբիա, Սիրիա և այլն։ Իհարկե, ո՛չ Սադամ Հուսեյնը՝ Իրաքում, ոչ Մուամմար Կադդաֆին՝ Լիբանանում, ո՛չ էլ Ասադի ընտանիքը՝ Սիրիայում չեն փայլել ժողովրդավարական մոտեցումներով, մարդասիրությամբ, բայց հարցը այս՝ որոշ երկրներում արդեն տապալված, որոշ երկրներում էլ դեռ պահպանվող վարչակարգերը չեն, այլ դրանց այլընտրանքի բացակայությունը։ Հաճախ փորձ է արվում առանց տեղի առանձնահատկությունները հաշվի առնելու՝ գործող ավտորիտար վարչակարգերը փոխարինել ստանդարտ ժողովրդավարական համակարգով, ինչը, բնականաբար, չի աշխատում՝ խարխլելով ողջ ռեգիոնի անվտանգության համակարգը։

Առավել ևս Իրանի պարագայում ակնհայտ է, որ կիրառվում է երկակի ստանդարտների քաղաքականություն, և հրեական լոբբիի, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի ազդեցության տակ գտնվող Թրամփի վարչակազմի իրական մտադրությունը ո՛չ թե Իրանում «ժողովրդավարություն» հաստատելն է, այլ այս երկիրն ապակայունացնելը և Իսրայելի ու սաուդյան թագավորության տարածաշրջանային հիմնական հակառակորդին չեզոքացնելը։ ԱՄՆ-ի նախագահը Իրանին համարում է «աշխարհում ահաբեկչություն հովանավորող թիվ 1 պետությունը»՝ մոռանալով, օրինակ, իր առանցքային դաշնակիցներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի մասին, որը սուննիական ուղղվածության իսլամիստական խմբավորումների գլխավոր հովանավորներից մեկն է և սուննիական իսլամի ամենաարմատական ուղղություններից մեկի՝ վահհաբական գաղափարախոսության (վահհաբիզմի) բնօրրանն ու արտահանողը։ Ու այս իրավիճակում Իրանում ժողովրդավարության մասին քաղաքական մակարդակով դատողությունները պարզապես ջուր են լցնում բացառապես սեփական ազգային շահերով առաջնորդվող վերոնշյալ երկրների ջրաղացին, ինչը որևէ օգուտ չի կարող տալ Հայաստանի շահերին։

ՀՀ շահերը թելադրում են բարեկամական հարաբերություններ Իրանի հետ

«Իրանցիներն իսլամական աշխարհում ստեղծել են պետականության յուրատեսակ մոդել, որը հիմնված է շիայական իսլամի գաղափարախոսության վրա, և այս իմաստով հաջողված երկիր են։ Իրանը, որպես իսլամական հանրապետություն, հատկապես վերջին տարիներին տնտեսական, սեփական արտադրությունը զարգացնելու ոլորտում հասել է այնպիսի հաջողությունների, որ նրան շատ դեպքերում կարելի է նախանձել։ Ցանկացած ժողովուրդ իրավասու է և իրավազոր ընտրելու պետական կառավարման այն համակարգը, որն իրեն ավելի ձեռնտու է և որն ավելի արդյունավետորեն է կարողանում լուծել այդ պետականության առջև ծառացած խնդիրները։ Ակնհայտ է, որ Իրանը Մերձավոր Արևելքում նման ուժեղ դիրքեր վերջին անգամ ունեցել է հավանաբար Սասանյանների օրոք։ Հետևաբար, խոսել որևէ ժողովրդի ընտրության մասին, թե այդ պետությունը ավտորիտար է, ավտորիտար չէ, կարծում եմ՝ չի բխում մեր շահերից, հատկապես եթե խոսքը վերաբերում է Իրանի պես պետությանը, որը Հայաստանի հանդեպ ունի բարեկամական դիրքորոշումներ և որի հետ հարաբերությունները թե՛ մեր և թե՛ իրանց համար ունեն կենսական նշանակություն»,- ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ փորձագիտական մակարդակում Իրանի հետ կապված նմանատիպ հարցեր քննարկելը ոչ միայն պարսավելի չէ, այլև խրախուսելի է։ Բայց խնդիրն այն է, որ հարևան բարեկամ պետության մասին բացասական որակումներ պարունակող հայտարարությունն արվել է Հայաստանի քաղաքական ամենաբարձր ամբիոններից մեկից, ինչն ամենևին տեղին չէ։

«Նման հայտարարություններից առաջ նախ պետք է հաշվի առնենք մեր պետության շահերը։ Շատ երկրներ կան, որոնց հետ Հայաստանը պահպանում է բարեկամական հարաբերություններ, և այդ հարաբերություններն են մեզ համար ավելի արժեքավոր։

Մենք համաշխարհային գերտերություն չենք, որպեսզի մտածենք այս կամ այն պետության մեջ վարչակարգ փոխելու կամ այդ վարչակարգի առանձնահատկությունների մասին։ Մեզ համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության շահերն են, իսկ այդ շահերը ենթադրում են Իրանի հետ բարիդրացիական, բարեկամական, եղբայրական հարաբերությունների առկայություն։ Հետևաբար չպետք է հնչեցվի Իրանում առկա վարչակարգի հասցեին որևէ գնահատական, որը կարող է խաթարել հայ-իրանական հարաբերությունները։ Կրկնեմ՝ դա բացառապես փորձագիտական, ակադեմիական շրջանակների գործն է, որովհետև ակադեմիական շրջանակները քաղաքական հայտարարություններ չեն անում»,- նշեց Վարդան Ոսկանյանը՝ ավելացնելով, թե չի կարծում, որ Կոնջորյանի հայտարարությունը կազդի Հայաստանի և Իրանի հարաբերությունների վրա։

Այդուհանդերձ, այդ հայտարարությունը ստեղծում է որոշակի ռիսկային իրավիճակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը արևելքում և արևմուտքում ունի թշնամաբար տրամադրված հարևաններ, որոնք գուցե փորձեն քարոզչական տիրույթում օգտագործել նման վրիպակները։

«Բայց Իրանը հազարամյա պետականության ավանդույթներ ունեցող երկիր է, և կարծում եմ՝ Իրանում քաղաքական որոշումներ կայացնողները հստակորեն կզանազանեն անձնական կարծիքը (որը կարծիքն արտահայտողի տեսանկյունից վրիպակ էր) Հայաստանի Հանրապետության քաղաքական դիրքորոշումներից։ Իսկ այդ դիրքորոշումները բազմիցս են ձևակերպվել և դրանք միանշանակորեն միտված են Իրանի հետ հարաբերությունները խորացնելուն և այդ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում