Չիկագոյում Michelin gastronomic-ում ընդգրկված ռեստորանի սեփականատերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրերին բարձրակարգ խոհանոցի մեկ գիշերվա հրավերք է արել: Այս մասին նա գրել է Twitter-ի իր ակաունտում:
«Ես անձամբ The Clemson Tigers թիմին և մարզիչներին հրավիրում եմ Չիկագո, որպեսզի նրանք հասկանան, թե իրականում ինչպիսին պետք է լինի տոնական ճաշկերույթը»,- հայտարարել է սեփականատեր Նիք Կոկոնասը՝ հավելելով, որ բացարձակապես անտարբեր է ամերիկյան ֆուտբոլի նկատմամբ:
Նա ընդգծել է, որ իր առաջարկությունը կապված չէ քաղաքականության հետ, այլ պարզապես ցույց տալու, թե ինչպիսին պետք է լինի մեծահասակների տոնը: «Այդ պատանիներն ու մարզիչները արժանի են ավելի լավին, քան սառը «արագ սնունդ»»,- շարունակել է ռեստորատորը: Նա վստահություն է հայտնել, որ իր մատուցած ճաշը հաստատ շատ ավելի թանկ կլինի, քան նախագահի ծախսած 3000 դոլարը:
Կոկոնասը բարձրակարգ խոհանոցով մի քանի ռեստորանների սեփականատեր է և մոլեկուլային գաստրոնոմիայի պիոներ, գրում է Chicago Eaters-ը: Ռեստորանը, որտեղ նա հրավիրել է ֆուտբոլային թիմին, համարվում է Ամերիկայում ամենաթանկը. մեկ անձի համար ճաշն այստեղ կարժենա 200-ից 500 դոլար:
Թրամփի անսովոր ընդունելության լուսանկարները համացանցում շատ արագ մեմ են դարձել:










































