Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ներկա է գտնվել Լոնդոնի Ալբերտ հոլում Cirque du Soleil-ի շնորհանդեսին: Վերջերս դքսուհին հայտարարվել է Լոնդոնի ազգային թատրոնի ղեկավար, և այժմ այդպիսի միջոցառումներին ներկա գտնվելը նրա պարտականությունների շարքում է, գրում է Daily Mail-ը:
Ալբերտ հոլում երեկոյի համար նա 3400 ֆունտ արժողությամբ զգեստ էր ընտել, որը համալրել էր Givenchy ապրանքանիշի կլատչով և կարմիր շրթներկով. ևս մեկ անակնկալ Եղիսաբեթ II-ի համար: Բացի այդ, նա կրել է արքայադուստր Դիանային պատկանած ապարանջանը:
Մեգանը հագել է նաև Stuart Weitzman ապրանքանիշի բոկոտիկներ:











































