ՀՅԴ-ն պետք է կանոնադրային լուրջ փոփոխություն անցկացնի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով նախկինում եղել է Դաշնակցական:
Պատգամավորի կարծիքով «նախկին դաշնակցական չի լինում ձևակերպումը» արժեզրկվել է: «Ես հավատարիմ եմ ՀՅԴ-ի ծրագրային դրույթներին, սկզբունքներին ու նպատակներին, որոնք հետապնդվում են»,-նշեց Աղազարյանը:
Պատգամավորը անդրադարձավ նաև ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի քննադատություններին:










































