Wednesday, 01 07 2026
12:50
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում

Փաշինյանի՞, թե՞ Կոնջորյանի սայթաքումը

Տեսեք, եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա ևս կարող է շատ լավ աշխատել, մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, միայն մեր անմիջական հարևաններից Վրաստանն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում, և այդ շուրջ 170-միլիոնանոց երկրներով շրջապատված Հայաստանը կարող է իր առաջանցիկ զարգացումը դարձնել ժողովրդավարությունը, միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավար երկիր. երեկ խորհրդարանում նման հայտարարություն է հնչեցրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ու սոցիալական ցանցերում գրեթե ամբողջ օրը հայտնվել խիստ քննադատության թիրախում։

Կոնջորյանին հիմնականում մեղադրում են, որ նա ավտորիտար է անվանել Իրանը։ Պետք է նկատել, որ քննադատություններն ընդհանուր առմամբ տեղին են, սակայն՝ մակերեսային, որովհետև խնդիրը շատ ավելի խորքային է, քան կառավարող խմբակցության մեկ պատգամավորի առանձին վերցրած սկանդալային հայտարարությունը։

Բովանդակային հարթության վրա Հայկ Կոնջորյանի ասածը քննարկել թերևս չարժի, որովհետև Հայաստանի ու նրա հարևան երկրների պետական համակարգի որակների, նմանությունների կամ տարբերությունների մասին թեման շատ տարողունակ ու բազմաշերտ է։ Այստեղ էականն այն է, որ իշխանության բարձրագույն մարմնի ներկայացուցիչն իրեն թույլ է տվել հանդես գալ վիճահարույց փորձագիտական գնահատականով, ու արտաքին աշխարհում դա կարող է համարվել Հայաստանի դիրքորոշում, մանավանդ, որ պատգամավորը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ է։

Ցավալիորեն պետք է նկատել, որ Հայաստանի հետհեղափոխական իշխանության շատ ներկայացուցիչներ զուրկ են ադեկվատությունից ու չեն կարողանում պատկերացնել, որ իրենք այլևս ոչ միայն փորձագիտական գնահատականներ հայտնելու իրավունք չունեն, այլ նաև զրկված են այն ազատությունից, ինչն իրենց կարող են թույլ տալ ընդդիմադիր գործիչները։ Հայկ Կոնջորյանի հայտարարությունը դիտարկելի է հենց այս համատեքստում, ու պատգամավորի դեպքը ամենևին էլ մասնավոր չէ, որովհետև համոզված ենք՝ քաղաքական անպատասխանատվությունն ու անհամարժեքությունը բնորոշ են ամբողջ իշխանությանը, ինչի հետևանքով հեղափոխության արժեքները արտաքին քաղաքականության ոլորտում, մասնավորապես՝ ԼՂ կարգավորման գործընթացում, տակավին կապիտալիզացված չեն։

Ու պատահական չէ, որ Հայկ Կոնջորյանն ինչ-որ բան ասելու համար արել է երեկվա հայտարարությունը՝ չմտածելով անգամ, որ դրանով կարող է վտանգել հայ-իրանական հարաբերությունները։ Սակայն այստեղ խնդիրը միայն Իրանը չէ. իշխանության ներկայացուցիչները պետք է շատ զգույշ լինեն իրենց հայտարարություններում, եթե դրանք վերաբերում են անգամ թշնամական Ադրբեջանին կամ Թուրքիային։

Երեկվա սկանդալն այլ բաղադրիչ նույնպես ունի։ Դա գուցե ավելի խորքային խնդիր է, քան նույնիսկ Կոնջորյանի կոնկրետ հայտարարությունը։ Խորհրդարանական այսօրվա մեծամասնությունը միասնական քաղաքական թիմ չէ, համենայնդեպս՝ երեկ «Իմ քայլը» ոչ զորակցեց Կոնջորյանին, ոչ էլ սահմանազատվեց նրա հայտարարությունից, ու, ասենք, չի բացառվում, որ այսօր նույն մեծամասնության մեկ այլ ներկայացուցիչ հանդես գա տրամագծորեն հակառակ հայտարարությամբ, օրինակ՝ Լուկաշենկոյին համարելով ժողովրդավարության էտալոն։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այդ թվում՝ խորհրդարանական մեծամասնությունը, ձևավորվել է սկզբունքներով, որոնք դժվար է արժեքային կամ պրոֆեսիոնալ համարել։ «Քայլողները» կա՛մ Փաշինյանի մերձավորներն են, կամ էլ մարդիկ, ովքեր անհրաժեշտ պահի թիրախավորել են Փաշինյանի հակառակորդներին՝ «զինվորագրվելով» հեղափոխությանը։ Օրինակ՝ Շիրակ Թորոսյանը «հեղափոխական» դարձավ, երբ ՀՀԿ-ից դուրս «քայլեց», իսկ Կոնջորյանի «հեղափոխականացման» գինը նրա փախուստն էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

Երբ թիմը միավորված չի լինում քաղաքական ծրագրի ու օրակարգի շուրջը, ապա Կոնջորյանի հայտարարությունը ոչ թե սայթաքում, այլ օրինաչափություն պետք է համարել։ Ու այս պարագայում դժվար է ասել՝ Փաշինյա՞նն է սայթաքել՝ նման թիմ ձևավորելով, թե՞ Կոնջորյանը՝ նման հայտարարություն հնչեցնելով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում