Բրիտանական Burberry նորաձևության տունը Instagram-ձվի հանրահայտության ֆոնին իր նոր հավաքածուի մասին հայտարարել է ոչ ավանդական ձևով:
Burberry ապրանքանիշն իր գարուն-ամառ 2019 նոր հավաքածուի մասին տեղեկացրել է Instagram-ում հավի սպիտակ ճաքած ձվի նկար տեղադրելով: Ձվի վրա բաց երկնագույն թանաքով գրված է ընկերության ղեկավար Ռիկորդո Տիշիի անվան սկզբնատառերը և կայանալիք ցուցադրության ամսաթիվը:
Դատելով մակագրությունից, հավաքածուի ցուցադրությունը կկայանա փետրվարի 17-ին: Այլ տեղեկություն ձուն չի պարունակում:
Հայտնի է, որ ձվի նկարը հայտնվել է Burberry-ի էջում world_record_egg էջում հավի ձվի լուսանկարը հրապարակելուց մի քանի ժամ անց: