Տաջիկստանի իսլամական կենտրոնի ուլեմների խորհուրդը ֆեթվ է հրապարակել, որով թույլատրել է պոտենցիան բարձրացնելու նպատակով դեղամիջոցների օգտագործումը, հաղորդում է «Ռադիո Օզոդի»-ն:
Կենտրոնին են դիմել մի խումբ մահմեդական տղամարդիկ, որոնք խնդրել են պարզաբանել, թե արդյոք պոտենցիայի համար նախատեսված դեղամիջոցների օգտագործումը հակասում է շարիաթի կանոններին: Մասնագետները ուսումնասիրելով գրականությունը եզրահանգել են, որ տղամարդը կարող է նմանատիպ դեղահաբեր ընդունել:
Անցյալ տարվա մայիսին Տաջիկստանի առողջապահության և բնակչության սոցիալական պաշտպանության պետական հսկողության ծառայությունը որոշել է իմպոտենցիայի դեմ դեղամիջոցների ցանկը, որոնք հնարավոր է ձեռք բերել դեղատոմսով:







































