Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

Հիմնավոր ու անհիմն պնդումներ Անդրանիկ Մանուկյանի մասին ԱԺ-ում

Այսօր` հունվարի 16-ին, Ազգային ժողովի նիստում Ուկրաինայում ՀՀ դեսպանի նախկին խորհրդական Արման Աբովյանը հանդես եկավ անհիմն հայտարարություններով։ ԲՀԿ-ն ներկայացնող Աբովյանը 2018թ․ օգոստոսին Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հեռացած Անդրանիկ Մանուկյանի խորհրդականն էր մոտ երեք տարի՝ սկսած 2015 թվականից։

ԱԺ այսօրվա նիստում Աբովյանի խոսքն ուղղված էր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Վերջինս Մանուկյանին ամբիոնից անվանել էր հատկապես կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձ, իսկ նրա նշանակումը որպես դեսպան՝ արատավոր և ամենախնդրահարույցը բոլոր դիվանագիտական նշանակումներից։

Աբովյանը, ըստ այդմ, պաշտպանեց Մանուկյանին և պնդեց, որ նա ծառայել է իր հայրենիքին։ Պատգամավորը նշեց, որ թույլ չի տա ապատեղեկատվություն տարածել երկրի համար իրենց կյանքը «զոհաբերած» մարդկանց մասին՝ նկատի ունենալով Մանուկյանին։ Աբովյանը նախկին դեսպանին գովաբանեց մասնավորապես այն բանի համար, որ նրա շնորհիվ Ուկրաինայի հայ համայնքը 2014 թվականի մայդանից՝  հեղափոխությունից հետո զանգվածային զոհեր չունեցավ՝ ի տարբերություն այլ ազգային փոքրամասնությունների։

Թե ի՞նչ զանգվածային զոհերի մասին է խոսում Աբովյանը՝ անհասկանալի է։ 2014 թվականից ի վեր Ուկրաինայում, իհարկե, առկա է ազգայնականության աճ, բայց դա չի բերել երկրում ապրող տասնյակ ազգերի վրա ճնշումների։ Եղել են հարձակումներ, օրինակ, գնչուների վրա, բայց դրանք չեն տարածվել այլ ազգությունների վրա և չեն կրել համատարած բնույթ։ 2017թ․-ին, օրինակ, ազգային և կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մոտ կեսը հրեաներին պատկանող գույքի վրա հարձակումներ են եղել։ Ըստ այդմ, ուղղակի անհեթեթ է Աբովյանի պնդումը, թե Ուկրաինայում բոլոր փոքրամասնություններն ունեցել են զանգվածային զոհեր, բացի հայ համայնքից։

Աբովյանը նաև մեղադրեց Բաբաջանյանին ԱԺ-ում ադրբեջանական թեզեր բարձրացնելու մեջ։ Իսկ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, որն այժմ ԲՀԿ պատգամավոր է, Բաբաջանյանին ռեպլիկ ուղղեց և դուրս եկավ ԱԺ դահլիճից։

Նշենք, սակայն, որ չնայած Աբովյանի հայտարարություններին, Մանուկյանի մասին Բաբաջանյանի հնչեցրած կարծիքը հիմնավորված է։ Մանուկյանը բազմաթիվ բիզնես շահեր ուներ իր՝ պետական պաշտոնյա եղած ժամանակ։ Հիշեցնենք, որ մինչ դեսպան նշանակվելը Մանուկյանը մոտ երկու տարի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2001-2008 թվականներին՝ տրանսպորտի և կապի նախարար։

Նյութն ամբողջությամբ՝ fip.am-ում

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում