Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ Մխիթար Հայրապետյանը հարցերին պատասխանելիս անընդհատ հղում է անում կառավարությանը՝ կրկին նսեմացնելով Ազգային ժողովի դերը:
Մխիթար Հայրապետյանը չհամաձայեց այս մտքի հետ, ինչին Գորգիսյանն արձագանքեց. «Մենք ուզում էինք, որ դուք այդ բարձր ամբիոնից հնչեցնեիք ձեր պատրաստակամությունը հարկ եղած դեպքում նաև հակադրվելու կառավարությանը: Դուք այդ խոստումը կրկին տվեցիք և այսուհետ դրա գերին եք լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































