Monday, 22 06 2026
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

Brexit-ը քաոսի է վերածվում խորհրդարանում գործարքի տապալվելուց հետո. բրիտանական ԶԼՄ-ներ

Միացյալ Թագավորության խորհրդարանում հունվարի 15-ին Brexit-ի պայմանների շուրջ գործարքի ձախողումը քաոսի է վերածում Եվրամիության կազմից երկրի դուրս գալու ողջ գործընթացը: Այս գնահատականն են տվել բրիտանական թերթերը՝ վերլուծելով Համայնքների պալատում կայացած քվեարկության արդյունքները, որի ընթացքում 432 պատգամավոր դեմ է արտահայտվել 2018 թվականի նոյեմբերին Լոնդոնի և Բրյուսելի կողմից հավանության արժանացած գործարքին այն դեպքում, երբ համաձայնագրի նախագիծը պաշտպանել է միայն 202 պատգամավոր:

The Times-ը նշում Է, որ Brexit-ի շուրջ բանակցությունները քաոսային վիճակում են հայտնվել այն պահից ընդամենը 73 օր առաջ, երբ Մեծ Բրիտանիան պետք է պաշտոնապես լքի Եվրամիությունը: Բերելով քվեարկության վիճակագրությունը՝ հրատարակությունը մատնանշում է, որ քվեարկությանը դեմ արտահայտված 432 ժողովրդական ընտրյալներից 118-ը իշխող Պահպանողական կուսակցության անդամներ էին: Այդպիսով՝ վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջադրված նախագիծը մերժել է խորհրդարանում իշխող կուսակցության խմբակցության պատգամավորների մեկ երրորդը:

The Daily Telegraph-ը, շարունակելով թեման, պարտությունը համարում է պատմական և այն եզրակացությունն է անում, որ դա նշանակում է ճգնաժամի խորացում կառավարության մեջ: Հրատարակությունը նույնսիկ սկսում է խորհրդածել այն բանի շուրջ, թե ով կկարողանար Մեյին փոխարինել թորիների ղեկավարի, հետևաբար նաև կառավարության ղեկավարի պաշտոնում: Ամենահեռանկարային թեկնածուների թվում թերթը նշում Է արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին, ներքին գործերի ներկայիս նախարար Սաջիդ Ջավիդին, Ֆորին օֆիսի ղեկավար Ջերեմի Հանթին և Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբին:

Financial Times-ն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ գործարքի հակառակորդների գերակշռությունը կազմել Է 230 պատգամավոր: Հրատարակությունն այդ ցուցանիշը խոշորագույն պարտությունն է համարում, որը երբևիցե կառավարությունը կրել է Մեծ Բրիտանիայում:

Դրա հետ մեկտեղ թերթը գտնում է, որ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը ոչ մի շանս չունի հասնելու այն բանին, որ խորհրդարանն անվստահություն հայտնի կառավարության գործող ղեկավարին: Քաղաքական գործիչն այդ ընթացակարգի գործարկման մասին հայտարարել է քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Financial Times-ը դա բացատրում է նրանով, որ ո՛չ իշխող պահպանողականները, ո՛չ հյուսիսիռլանդացի յունիոնիստները, որոնք խորհրդարանում աջակցություն են ցուցաբերում Մեյի կառավարությանը, չեն ցանկանում արտահերթ համընդհանուր ընտրություններ, որոնք անհրաժեշտ են դառնում վարչապետին անվստահության քվե հայտնելու դեպքում:

The Guardian-ն իր հերթին պարզաբանում է, թե որքան էլ որ պահպանողականներից ոմանք սվիններով ընդունեն Մեյի պլանը, նրանք ընտրություններ չեն ցանկանում, որոնցում կարող է հաղթանակ տանել Քորբինը: Հրատարակությունը նաև կանխատեսում է, որ հունվարի 16-ին պահպանելով իր պաշտոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետը կսկսի «պլան Բ» պատրաստել Brexit-ի վերաբերյալ, որպեսզի փորձի թույլ չտալ ԵՄ-ից դուրս գալը «կոշտ» սցենարով, այսինքն՝ առանց գործարքի: Նա պարտավոր կլինի այն խորհրդարանականներին ներկայացնել արդեն հունվարի 21-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում