Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը թեկնածուից հետաքրքրվեց. «Նորմա՞լ եք համարում, որ այդքան մեծ ուսման վարձ վճարելու հետ մեկտեղ ուսանողները լրացուցիչ 8000 դրամ վճարեն դասագիրք ձեռք բերելու համար»:
Նրա խոսքով՝ երբեմն նաև չկա դասագիրք:
Մանրամասները՝ տեսանյութում:








































