Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե Մխիթար Հայրապետյանը, որպես սփյուռքի նախարար, ինչ նոր մոտեցումներ է փորձել ներդնել. «Ո՞րն է ՀՀ-Սփյուռք հարաբերությունների ձեր տեսլականը»:
Ի պատասխան՝ Մխիթար Հայրապետյանը ասաց, որ Սփյուռքի հետ պետք է ունենալ պետական քաղաքականություն և այդ քաղաքականությունն իրականացնող ինստիտուցիոնալ կառույց:
Մանրամասները՝ տեսանյութում:









































