Friday, 26 04 2024
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս

Ընտրական բարեփոխումներ՝ «Ժառանգություն»-ից

Ընտրական բարեփոխումներ. Ինչ է առաջարկում «Ժառանգությունը»
Իշխանությունը պետք է ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացման քաղաքական կամք ունենա: Եվ Ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումների անցկացումը նման կամքի առկայության հիմնական ցուցիչներից է: Ցավոք, դա բացակայում է ընտրական փոփոխությունների այն տարբերակում, որը ս.թ. հոկտեմբերի 11-ից տեղադրված է ԱԺ պաշտոնական վեբ-կայքում եւ կոչվում է «Աշխատանքային խմբի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (նոր խմբագրությամբ) նախագիծ»: Այս նախագծից ընդամենը տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը ոչ թե գիտակցում է պետության առաջընթացի, հզորացման եւ արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու արդյունավետության բարձրացման համար ազատ, օրինական ընտրությունների անցկացումը, իրապես ՀԱՎԱՍԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ արդյունքում իշխանության ձեւավորումը, այլ ընդամենը 2008թ.-ից ի վեր ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւերում առկա պահանջների կատարման հերթական իմիտացիան է իրականացնում:
«Ժառանգության» կողմից դեռ 2009թ. հունիսի 24-ին, հաշվի առնելով այն հսկայական բացասական հետեւանքները, որոնք բխեցին 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած աղաղակող կեղծիքներից եւ ընտրախախտումներից, արտահերթության կարգով ԱԺ օրակարգ էր մտցվել Ընտրական օրենսգրքում 55 փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը: Ցավոք, այն ժամանակ ԱԺ իշխանական մեծամասնությունը մերժեց այն: Ու թեեւ այդ առաջարկներից մի քանիսը, որոշակի փոփոխություններով, այդուհանդերձ հաշվի առնվել են իշխանությունների ներկայացրած նախագծում, սակայն դա չի վերաբերում «Ժառանգության» առաջարկած հիմնական եւ կարեւորագույն դրույթներին ու մեխանիզմներին:
Այժմ «Ժառանգությունը» մշակել է Ընտրական օրենսգրքի (նոր խմբագրությամբ) նախագիծ: Այն քննարկվում է ՀՅ Դաշնակցության հետ` միասնական օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հեռանկարով: Համաձայնեցումից հետո այն, հավանաբար, նաեւ կդրվի հանրային լայն քննարկման` ներառելու համար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ անհատ քաղաքացիների առավել արժեքավոր առաջարկները: Ներկայացնում ենք դրանում առկա այն հիմնական դրույթները (սակայն ոչ բոլորը` մի կողմից ընթերցողին չծանրաբեռնելու համար, մյուս կողմից էլ` ՀՅԴ-ի հետ բոլոր կետերը դեռ համաձայնեցված չլինելու պատճառով), որոնք այդ նախագիծը տարբերում են իշխանությունների տարբերակից:
ԱԺ ընտրությունների բացառապես համամասնական ընտրակարգ
«Ժառանգության», իսկ որքանով մեզ հայտնի է, նաեւ մյուս ԲՈԼՈՐ ընդդիմադիր կուսակցությունների կարծիքով` Հայաստանում առկա ներկայիս պայմաններում օրենսդիր մարմնի ձեւավորման լավագույն ձեւը բացառապես համամասնական ընտրակարգն է: Ազգային Ժողովի որակի եւ արդյունավետության համար ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեն այն ձեւավորած կուսակցությունները: Օլիգարխների եւ բիզնեսմենների հնարավորությունները` սողոսկել ԱԺ եւ պետական շահերի փոխարեն սպասարկել սեփական գրպանային շահերը, պետք է հասցնել նվազագույնի: Իսկ եթե նման մարդիկ հայտնվեն որեւէ կուսակցական ընտրացուցակում, ապա դրա քաղաքական պատասխանատվությունը ուղղակիորեն պետք է կրի տվյալ կուսակցությունը: Պետք է բացառել այն իրավիճակը, երբ որեւէ կուսակցություն չքմեղանա եւ «բացատրի» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների աթոռները այդ կոչման նշաձողին չհամապատասխանող, հաճախ քրեածին շրջանակներին պատկանող անձանց կողմից զբաղեցնելու փաստը մեծամասնական ընտրակարգի ընձեռած հնարավորություններով:
Ընտրական հանձնաժողովների ձեւավորում
Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների ձեւավորում բացառապես ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների կողմից` ընդդիմադիր եւ իշխանական կուսակցությունների հավասար ներկայացուցչությամբ: Ընդ որում` կուսակցությունները պետք է ունենան իրենց նշանակած անդամներին ետկանչի իրավունք:
Ընտրական հանձնաժողովների ձեւավորման այս կարգը ապագա Ազգային ժողովի լեգիտիմության ապահովման գլխավոր գրավականներից մեկն է: Ընտրական գործընթացը վերահսկելու գործում ընդդիմությունը պետք է իշխանությանը հավասարազոր իրական լիազորություններ ունենա. միայն այդ դեպքում հասարակությունը կվստահի եւ կընդունի ցանկացած արդյունք, որը կարձանագրեն բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները:
Մինչդեռ իշխանությունը իր ներկայացրած նախագծով ոչ միայն չի գնում դեպի բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների առավել հավասարակշռված կազմ, այլեւ հետընթաց է արձանագրում` ընդհանրապես զրկելով կուսակցություններին (իսկ փաստացի` ընդդիմությանը) կենտրոնական եւ ընտրատարածքային հանձնաժողովների կազմավորմանը մասնակցելու իրավունքից եւ «մեծահոգաբար» թողնելով նման իրավունք միայն տեղամասային հանձնաժողովների պարագայում: Նման քայլը հիմնավորվում է որպես կոմպրոմիս ընդդիմության տարբեր թեւերի` այս հարցում առկա տարամետ դիրքորոշումների միջեւ: Սակայն նման փաստարկը չի դիմանում որեւէ քննադատության, քանի որ իշխանությունը ընդամենը օգտվում է այն հանգամանքից, որ ընդդիմության մի թեւի դիրքորոշումը այս հարցում լիովին համընկնում է իր ցանկությունների հետ, այնպես որ` եթե խոսքը երկու տարբեր դիրքորոշումների միջեւ փոխզիջման մասին է, ապա այն ըստ էության պետք է գտնվի իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության` վաղուց հայտնի եւ տարամետ դիրքորոշումների միջեւ: Ընդհանրապես, պետության կողմից ընտրությունների անցկացման համար ամբողջ պատասխանատվության ստանձնումը լայնորեն կիրառվում է զարգացած ժողովրդավարական երկրներում, որտեղ պետությանը ներկայացնում են ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԸՆՏՐՎԱԾ իշխանությունները, եւ ինքնին նորմալ սկզբունք է: Սակայն հարց է ծագում. եթե արդեն առաջիկա ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացի անցկացման իրավունքը ամբողջությամբ թողնվի գործադիր եւ դատական մարմիններին, իսկ ըստ էության` գործող իշխանություններին, արդյո՞ք դրանից ընտրությունների արդյունքները շատ ավելի անվստահելի, ոչ լեգիտիմ չեն դառնա հասարակության աչքերում, անգամ եթե հանկարծ իշխանությունների մեջ քաղաքական կամք առաջանա եւ անցկացվեն շատ թե քիչ նորմալ ընտրություններ: Չէ՞ որ այս հարցի պատասխանը միարժեքորեն բացասական է: Ուրեմն ո՞ւմ են ձեռնատու հետընտրական հերթական էսկալացիան, ցնցումները եւ բախումները, ո՞ւմ են պետք մարդկային նոր զոհերը:
Բացի դրանից, եթե իշխանությունը գիտակցում եւ կարեւորում է փոխզիջման անհրաժեշտությունը, ապա պարզ չէ, թե ինչու նա որեւէ փոխզիջման պատրաստակամություն չի ցուցաբերում բացառապես համամասնական ընտրակարգի անցնելու հարցում` օրինակ, իր կողմից որպես նման փոխզիջում առաջարկելով կիսով չափ նվազեցնել մեծամասնական կարգով ընտրվող պատգամավորների թիվը եւ, ըստ այդմ, խոշորացնել ընտրատարածքները: Նույնը վերաբերում է նաեւ քվեարկած ընտրողների կողմից ստորագրված ցուցակների թափանցիկությանը: Մինչդեռ այս երկու (ինչպեսեւ շատ այլ) հարցերում ընդդիմության բոլոր թեւերը միակարծիք են:
Քվեարկած ընտրողների կողմից ստորագրված ցուցակների թափանցիկություն
Ընտրատեղամասում քվեարկած ընտրողների ցուցակները պետք է պատճենահանվեն եւ փակցվեն ընտրական տեղամասի պատուհանների վրա` ի տես հանրությանը: Այս դրույթի կիրառումը թույլ տա վերահսկելի դարձնել հանրապետությունից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկության դեպքերը, որոնք մեզանում հասնում են հսկայական չափերի եւ խեղաթյուրում ընտրությունների իրական պատկերը: Մինչդեռ, ընտրողները` տեսնելով երկրից բացակայող իրենց հարազատների կամ հարեւանների ստորագրությունները, կարող են դիմել կուսակցություններին կամ անմիջականորեն իրավապահ մարմիններին` ընտրական այս կեղծարարությունը բացահայտելու պահանջով: Սա այն դրույթն է, որը իշխանությունները մինչ այժմ թույլ չեն տվել իրագործել առավել ջերմեռանդությամբ` որպես պատրվակ օգտագործելով անձի ինչ-ինչ իրավունքներ: Մինչդեռ սա որեւէ կերպ չի խախտում քվեարկության գաղտնիության նորմը, քանի որ ընտրական ցուցակներից երեւում է ոչ թե այն, թե յուրաքանչյուրն ինչպես է քվեարկել, այլ ընդամենը քվեարկությանը տվյալ քաղաքացու մասնակցելու կամ չմասնակցելու հանգամանքը: Այս վերջինը որեւէ կերպ չի պահպանվում, եւ յուրաքանչյուր ընտրող ինքն է «բացահայտում» քվեարկությանն իր մասնակցության հանգամանքը` կատարելով դա բոլորի աչքի առջեւ, ընտրատեղամասում (դրանից փայլուն կերպով մշտապես օգտվում են իշխանություններին ծառայող թաղային «հեղինակությունները» եւ հատուկ այդ նպատակով ընտրատեղամասի մոտ «հերթապահություն» իրականացնող այլ «պատասխանատուներ», որոնք հատուկ մատյաններում գրանցում են ընտրություններին չեկած իրենց կողմնակիցների անունները, որպեսզի նրանց «բերման» ենթարկեն ընտրատեղամաս): Բացի դրանից, մինչեւ քվեաթերթիկ ստանալը նա ցույց է տալիս իր անձնագիրը հանձնաժողովի անդամին, վստահված անձի պահանջով նաեւ վերջինին, ապա նրա տվյալները լրացվում են ընտրամատյանում: Հղումները միջազգային փորձին եւս խիստ խոցելի են, քանի որ կան ժողովրդավարական երկրներ, այդ թվում` ԱՄՆ որոշ նահանգներ, ուր քվեարկած ընտրողների ցուցակները թափանցիկ են, անգամ որոշ դեպքերում տեղադրվում են համացանցում:
Նախագահական եւ ԱԺ ընտրությունների պետական ֆինանսավորում
Աներկբա է, որ քանի դեռ չի ձեւավորվել այնպիսի համակարգ, երբ քաղաքական կուսակցությունները կախված կլինեն անմիջականորեն հասարակությունից, քաղաքացիներից, ավելի լավ է, նրանք կախված լինեն գերազանցապես պետությունից, այլ ոչ թե օլիգարխներից: Այդպես է այն շատ երկրներում, ինչպիսին ձգտում է դառնալ Հայաստանը եւ որտեղ կուսակցությունները պետության գլխավոր հենասյուներն են: Ժողովրդավարական շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս դրույթը պահպանում է իր ուժը անգամ այն հասարակություններում, որտեղ ձեւավորված են տարատեսակ սոցիալական/խավային ու արհեստագործական ընդհանրական շահեր եւ դրանք պաշտպանող ու ներկայացնող խմբեր եւ կուսակցություններ: «Ժառանգության» կարծիքով` պետությունը պետք է փոխհատուցի ԱԺ անցած յուրաքանչյուր կուսակցության (իսկ նախագահական ընտրությունների դեպքում` 10 տոկոսանոց նշաձողը հաղթահարած յուրաքանչյուր թեկնածուի) նախընտրական ծախսերի (բնականաբար, այն վերին սահմանի շրջանակներում, որը նախատեսված է օրենքով) 30-50%-ը: Այսպես, եթե օրինակ` հաջորդ ԱԺ անցնեն 5 կուսակցություն, ապա պետական փոխհատուցման ծավալը նրանց բոլորին միասին վերցված չի գերազանցի 1 միլիոն դոլարին համարժեք դրամը: Մոտավորապես նույն հաշվարկը վերաբերում է նաեւ նախագահական ընտրություններին:
«Ժառանգությունը» պատրաստել է նաեւ քաղաքական կուսակցությունների ընթացիկ/տարեկան պետական ֆինանսավորման ավելացմանն ուղղված օրենսդրական փոփոխություն:
Քվեարկության կազմակերպման եւ հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում:
Միակ առարկությունը, որը կարող են ներկայացնել մեր ընդդիմախոսները այս պահանջի հանդեպ, նյութական ծախսն է, որը կարող է շուրջ 1900 ընտրատեղամասերի համար 1 միլիոն դոլարին համարժեք դրամից ոչ ավելի լինել: Ընտրությունների լեգիտիմությունն ապահովելուն ուղղված նման կարեւոր միջոցի համար սա մեծ գումար չէ:
Կանանց ներգրավվածության ավելացում
«Ժառանգության» մշակած տարբերակի համաձայն` ընտրական ցուցակի առնվազն 30 (այլ ոչ թե 20, ինչպես առկա է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի աշխատանքային խմբի նախագծում) տոկոսը պետք է լինեն կանայք, ընդ որում` ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր չորրորդը պետք է լինի կին:
Սակայն քանի որ փորձը ցույց է տվել, որ որոշ կուսակցություններ իրենց ընտրական ցուցակներում կանանց մասնակցության` անգամ գործող օրենքում ամրագրված չափաբաժինը պահպանում են ձեւականորեն, եւ ԱԺ անցած կանայք, ինչ-ինչ հանգամանքների բերումով հերթով վայր են դնում իրենց մանդատները` տեղը զիջելով տղամարդկանց, ապա պետք է օրենքում նաեւ ամրագրել, որ ԱԺ ընտրված կին պատգամավորի կողմից մանդատը վայր դնելու դեպքում նրա փոխարեն մանդատը ստանձնում է ցուցակի հաջորդ կին թեկնածուն, եւ միայն կին թեկնածուի բացակայության դեպքում` հաջորդ տղամարդ թեկնածուն:
Կուսակցությունների պատասխանատվություն` ընտրական հանձնաժողովներում իրենց անդամների որակավորման համար
Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները պետք է կազմակերպի եւ անցկացնի ոչ թե ԿԸՀ-ն, այլ ԱԺ խորհրդարանական խմբակցություններ ունեցող կուսակցությունները, յուրաքանչյուրը` հանձնաժողովներում իրեն ներկայացնող անդամների համար, կրելով այդ հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչների որակավորման համար քաղաքական ամբողջ պատասխանատվությունը:
ԿԸՀ-ին առընթեր Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետք է ձեւավորվի` ԱԺ խմբակցություններ ձեւավորած կուսակցությունների կողմից նշանակված երկուական մասնագետներից եւ Ծառայության ղեկավարից, որին նշանակում է ՀՀ վերահսկիչ պալատը: Այն պետք է ստանա շատ ավելի լայն եւ իրական լիազորություններ, քան առկա է թե’ գործող եւ թե’ նոր խմբագրությամբ նախագծում: Օրինակ` համապետական, Երեւանի ավագանու եւ Հանրապետության ողջ տարածքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման ու անցկացման համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաեւ նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն:
Ընդ որում` ծառայության յուրաքանչյուր մասնագետ եւս պետք է ստանա հավելյալ լիազորություններ: Այսպես, Ծառայության մասնագետները պետք է իրավունք ունենան ծանոթանալ եւ ստանալ Ծառայության տրամադրության տակ գտնվող ցանկացած փաստաթղթի պատճենները, ուսումնասիրել ընտրական հանձնաժողովներում առկա ֆինանսական փաստաթղթերը, նախընտրական հիմնադրամներ ձեւավորելու համար ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ բացած բանկերից պահանջել ու ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ` թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների եւ ծախսերի վերաբերյալ:
Սա «Ժառանգություն» կուսակցության կողմից մշակված Ընտրական օրենսգրքի (նոր խմբագրությամբ) նախագծում պարունակող հիմնական, սակայն ոչ ամբողջական առանձնահատկություններն են, որոնցով այն տարբերվում է թե’ գործող օրենսգրքից եւ թե’ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (նոր խմբագրությամբ) իշխանական նախագծից:
Հովսեփ Խուրշուդյան
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ
19 նոյեմբերի, 2010թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում