Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Լոնդոնին «իր մտադրությունները հստակեցնելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած Եվրամիության հետ Brexit-ի շուրջ գործարքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Յունկերի խոսքով՝ ժամանակը գրեթե սպառվել է:
«Ես Միացյալ Թագավորությանը կոչ եմ անում հնարավորինս շուտ հստակեցնել իր մտադրությունները»,-ասել է քաղաքական գործիչը:
Յունկերը հավելել է, որ ափսոսանքով է լսել քվեարկության արդյունքի մասին, սակայն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու վավերացման գործընթացը ԵՄ-ն շարունակում է:









































