Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:
«Գործադիրում պարոն Ռուբինյանի աշխատանքը ես համարում եմ շատ դրական հատկանիշ, որովհետև դիվանագիտության դեպքում համագործակցությունը գործադիրի հետ շատ կարևոր է»,- թեկնածուին ներկայացնելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նա ընդգծեց Ռուբեն Ռուբինյանի՝ հանդիպումներ, բանակցություններ վարելու պրոֆեսիոնալիզմը. «Շատ կարևոր է նաև նրա՝ թիմի հետ աշխատելու ունակությունը: Նա ունի նաև մեկ այլ կարևոր հատկանիշ՝ պարոն Ռուբինյանը կարողանում է լսել և ընդունել»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































