ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանն այսօր ԱԺ նիստի է գնացել մետրոյով և լուսանկար է հրապարկել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով՝ «Արագ և արդյունավետ»:
«Ինձ հարմար է մետրոյով գալ աշխատանքի շատ դեպքերում՝ եղանակային պայմաններ, շտապողականություն, օրվա մեջ այլ պլաններ չունենալ, այս նկարս գովազդ չէր, ոչ էլ պարտավորություն: Այո՛, քանի եղանակային պայմանները վատն են, ճանապարհներում՝ խցանումներ, ես մետրոյով կգնամ աշխատանքի»,- գրել է Փամբուխչյանը:








































