ԱՄՆ սենատը երրորդ անգամ չի կարողացել ընդունել Սիրիայի և նրա դաշնակիցների, ներառյալ Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը, հաղորդում է C-SPAN հեռուստաալիքը:
Հունվարի 14-ին «Մերձավոր Արևելքում Ամերիկայի անվտանգության ամրապնդումը» փաստաթղթի հերթական քննարկման ժամանակ դեմոկրատ սենատորները կրկին այն արգելափակել են: Արդյունքում օրինագծի քննարկման օգտին քվեարկել է Հանրապետական կուսակցության 50 օրենսդիր (անհրաժեշտ 60-ի պարագայում), դեմ՝ 43-ը, հիմնականում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ և նրանց հարող մի քանի սենատոր:
Նշվում է, որ օրինագիծն ընդունելու փորձեր ձեռնարկվել են հունվարի հունվարի 8-ին և 10-ին:








































