Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրվեց Վահե Էնֆիաջյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ԱԺ փոխխոսնակի թեկնածուին ներկայացնող՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանից հետաքրքրվեց՝ արդյոք ձեր խմբակցությունը փորձե՞լ է բանակցել և մի ընդհանուր հայտարարի գալ «Լուսավոր Հայաստանի» հետ, որը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Ի պատասխան՝ Սերգեյ Բագրատյանն ասաց. «Ընդունված կարգ է եղել ավելի մեծաթիվ խմբակցություն ունեցող կազմից ընտրել փոխխոսնակ, ուստի բանակցելու կարիք չի եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































