Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: ԱԺ 2-րդ փոխնախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը:
«Արդյոք գիտակցո՞ւմ եք այս հսկայական պատասխանատվությունը Ձեր ուսերին»,- փոխխոսնակի թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը:
Նա հավելեց նաև, որ Լենա Նազարյանն առաջադրվել է այս պաշտոնում բացառապես իր անցած ուղու և անձնական որակների շնորհիվ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































