Wednesday, 24 06 2026
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը

Արմեն Աբրոյանի հավաստիացմամբ՝ Արամի, 23 հասցեի հարակից տարածքի շինարարական աշխատանքներն անօրինական են

«Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված շինարարական աշխատանքները, որոնց արդյունքում հունվարի 11-ին փլուզվել է Արամի, 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանի պատը, չեն համաձայնեցվել ՀՀ մշակույթի նախարարության հետ:

Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«Նախարարության կողմից թույլատրելի միակ օրինական համաձայնեցված նախագիծը եղել է «Հայաստանի փոքրիկ երգիչների» կողմից ներկայացված նախագիծը, որը ենթադրել է Արամի, 23 հասցեում գտնվող շենքի հիմնատակերի ամրացումը, ինչի դեպքում հուշարձանը չի քանդվի»,-նշեց նա:

Աբրոյանի խոսքով` դեռ 2018 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությամբ հուշարձան-շենքի անմիջապես հարակից պատին կից տարածքում «Հին Երևան» ծրագրի շրջանակում եռահարկ շենք կառուցելու նպատակով հողային աշխատանքներ են կատարվել, ինչի պատճառով վնասվել է «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի հարակից պատը:

«Մենք արձագանքել ենք «Հայաստանի փոքրիկ երգիչների» ահազանգին և դիմել Երևանի քաղաքապետարան, որպեսզի խնդրի կարգավորման համար միջոցներ ձեռնարկվեն: Հայտնել ենք, որ շինարարական աշխատանքներն անօրինական են ու պահանջել ենք փաստաթղթերը ներկայացնել, որովհետև շինարարական գործողություններ են կատարվել, և թույլտվություն է տրվել առանց ՀՀ մշակույթի նախարարություն համաձայնության»,-պատմեց Աբրոյանը:

Նա ընդգծեց, որ բանակցել է կառուցապատողի ներկայացուցչի և «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի հետ, և պարզվել է, որ Վարդանյանն անգամ չգիտի Արամի, 23 հուշարձան-շենքի չափագրումը:

«Կազմակերպել եմ հուշարձանի չափագրման աշխատանքները, որի հիման վրա Լևոն Վարդանյանը ներկայացրել է նախագիծ, այն ուղարկել ենք Քաղաքաշինության կոմիտե, հրավիրել ենք Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, շահագրգիռ կողմերի, մասնագետների, ԱԻՆ ներկայացուցիչների: Նախագիծը քննարկվել է և մերժվել, քանի որ այն նախատեսում էր միջամտություններ, որոնց պատճառով Արամի, 23 հասցեի հուշարձանը կքանդվեր»,-շեշտեց Աբրոյանը:

Նա մանրամասնեց, որ հարցը քննարկվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ: «Համագործակցելով ոլորտի մասնագետների հետ` Հեքեքյանը ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացրել է նախագիծ: Հաշվի առնելով հրատապությունը` քննարկել և համաձայնություն ենք տվել: Խնդիրը հուշարձանի հիմքերի ամրակայումն է: Հուշարձանի ֆիզիկական ամրակայումը հնարավոր է դրա հիմնատակի ամրակայման արդյունքում միայն: Ծրագիրն ուղարկել ենք Քաղաքաշինության կոմիտե, Երևանի քաղաքապետարան, որ ընթացք տրվի: Ստացել ենք հայտարարություններ, որ Մշակույթի նախարարությունը նախագծերը չի համաձայնեցրել»,-ներկայացրեց Արմեն Աբրոյանը և հավելեց, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Հին Երևան» ծրագրում միակ համաձայնեցված նախագիծը վերաբերել է կոնկրետ վերոնշյալ խնդրին: Կան նաև փաստաթղթեր:

Աբրոյանը շեշտեց, որ ամիսներ առաջ դիմել են Երևանի դատախազություն, դեռ ամիսներ առաջ քննչական մարմիններից տեղեկացել են, որ գործն ուղարկվել է անկախ փորձաքննության:

Արամի, 23 հասցեում 2002 թվականից գործունեություն է ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: 2018 թվականին «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի շրջանակում պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով վնասվել են շենքի հիմքերը:

Հունվարի 11-ին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում տեղի է ունեցել փլուզում: Փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և անվտանգ հատված տեղափոխել մեկ դաշնամուր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում