Ֆրանսիան զենք է մատակարարում Լիբիայի արևմտյան մասում գտնվող լեռներում բնակվող բերբեր ապստամբներին, որպեսզի նրանք պայքարեն Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ: Այս մասին այսօր գրել է Le Figaro-ն: Ֆրանսիան Ջաբալ Նաֆուս շրջանում օդապարիկներով մեծ քանակությամբ զենք է նետել, այդ թվում՝ նռնականետներ, ինքնաձիգներ, գնդացիրներ, հակատանկային հրթիռներ և այլն:
Պաշտոնական Փարիզն այս քայլին գնացել է այդ մասին չհայտնելով ՆԱՏՕ-ի իր գործընկերներին: «Որովհետև այլ ճանապարհ չունեինք»,- Le Mond-ին ասել է ֆրանսիական կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա: Սակայն այս փաստը կարծես հնարավոր չի եղել թաքցնել ոչ միայն ՆԱՏՕ-ից, այլև՝ Ռուսաստանից:
Օրինակ՝ գարնանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Լսել եմ, որ ինչ-որ մեկը Լիբիա զենք է մատակարարում»:










































