Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Այն վարում է ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը:
7-րդ գումարման ԱԺ 1-ին նստաշրջանի ժամանակավոր Հաշվիչ հանձնախմբի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Հովակիմյանը, քարտուղար՝ նույն խմբակցությունից Արփինե Դավոյանը:
Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ԱԺ նախագահին ընտրելու տեղը և քվեարկության կարգը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































