Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Այն վարում է ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը:
Այժմ քննարկվում է ԱԺ նախագահի հարցը: ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքից Արարատ Միրզոյանը: ԱԺ նախագահի թեկնածուին դիմելով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե նա ինչ դեր ու նշանակություն է տալիս խորհրդարանական լսումներին:
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Խորհրդարանական լսումների միջոցով Ազգային ժողովը պետք է դառնա հանրային քննարկումների հարթակ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































