Այսօր կրկին մամուլում են հայտնվել WikiLeaks-ի կողմից շրջանառության մեջ դրված ամերիկյան դիվանագիտության նոր փաստաթղթերը: Ռուսական Новая газета-ում տպված նյութը վերաբերում է Մեդվեդևի նախագահ դառնալու հավանականությանը կամ… անհավանականությանը:
Ըստ ամերիկյան դիվանագիտական փաստաթղթի՝ 2010թ.-ի փետրվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսը հանդիպել է մի շարք ազդեցիկ քաղաքագետների հետ, որոնք գնահատել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ 2012թ. վերընտրվելու հավանականությունը: Նրանք նշել են, որ Մեդվեդևը պատրաստ չէ պայքարի իշխանության համար, քանի որ իր իշխանության օրոք չի կարողացել ստեղծել ինստիտուտներ, որոնք կարող են նրան աջակցել: Չկան նաև անհրաժեշտ կադրեր:
Նշվել է, որ նախագահության առաջին տարվա ընթացքում Մեդվեդևը Կրեմլ է բերել հազար մարդ, իսկ ահա Պուտինի ժամանակաշրջանից այնտեղ է մնացել 7 հազար չինովնիկ: Խոսվել է Արևմուտքի հետ հարաբերությունների, Պետդումայում Մեդվեդևի ունեցած փոքր աջակցության մասին:
Սակայն անհրաժեշտ է նշել, որ 2010-2011 թթ. Մեդվեդևը զգալի փոփոխություններ է իրականացրել մի շարք ոլորտներում, այդ թվում`ուժայիններում: Վերջին ժամանակների հրապարակումները խոսում են նաև Կրեմլում նրա դիրքերի զգալի ամրապնդման և Կրեմլի՝ ներքաղաքական զարգացումների վրա ազդելու մասին:











































