ԱՄՆ-ն սկսում է Սիրիայից իր զորամիավորման դուրսբերումը, ինչպես նաև կռվում երկրում մնացած ԴԱԻՇ («Իսլամական պետություն») խմբավորման գրոհայինների դեմ: Այս մասին կիրակի Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ձեռնամուխ ենք լինում Սիրիայից [զորմիավորման] դուրսբերմանը, ինչը վաղուց էր պետք անել: Սակայն շարունակում ենք տարբեր ուղղություններից գրոհել ԴԱԻՇ տարածքային խալիֆայության մնացորդների ուղղությամբ»,-նշել է նա:
«Ռուսաստանը, Իրանը և Սիրիան մեծ օգուտ քաղեցին Սիրիայում ԴԱԻՇ-ի՝ իրական թշնամու ոչնչացման ԱՄՆ-ի ուղղությունից: Մենք ևս դրանից օգուտ քաղեցինք, սակայն այժմ մեր զինծառայողներին տուն վերադարձնելու ժամանակն է: Պետք է դադարեցնել անվերջ պատերազմները»,-գրել է ԱՄՆ առաջնորդը:
2018-ի դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարել է Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու որոշման մասին:








































