Thursday, 02 05 2024
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը

Բռնաբարել է, չի բռնաբարել․ Խալոն ու Մարգոն ամեն ինչ խառնել են իրար

Վերաքննիչ քրեական դատարանում պետք է քննվեր բռնաբարության փորձի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Այս գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ և ավարտվել է ոչ թե մեղադրական, այլ արդարացման դատավճռով:

Ամբաստանյալի և տուժողի անունները փոխված են ներկայացվում, քանի որ գործում մանրամասներ կան նրանց ինտիմ կյանքի վերաբերյալ:

26-ամյա ամբաստանյալը՝ Խալոն, ամուսնացած է, երկու անչափահաս երեխայի հայր:

Նա մեղադրվել է այն բանի համար, որ 2013 թվականի հունվարի 12-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում գործող «Աղայան ԱՁ» սննդի օբյեկտի հյուրանոցային սենյակում ալկոհոլ օգտագործած վիճակում տուժողի՝ Մարգոյի կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:

Մերժում ստանալով՝ կոտրված շշի կտորով Խալոն հարվածել է կնոջ ձախ բազկի շրջանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, գործադրել է բռնություն, բայց իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. Մարգոն նրան հրել ու փախուստի է դիմել:

Բռնաբարության փորձի համար մեղադրվող Խալոն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ տուժող ճանաչված Մարգոյի հետ ծանոթացել է 2012 թվականի դեկտեմբերին երևանյան շուկայում:

Մինչև դեպքը մի անգամ Երևանում գնացել են հյուրանոց, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:

2013 թվականի հունվարի 11-ին շուկայի սրճարանում հանդիպել է Մարգոյին:

Տաքսիով մեկնել են Աշտարակ, գնել են օղի, հյութեր, հավի ապխտած միս, շամպուն, պահպանակ:

Գնացել են Էջմիածնի խճուղու վրա գտնվող «Աղայան ԱՁ» սննդի օբյեկտ:

Սենյակ է վերցրել, հաց են կերել, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն ունեցել՝ օգտագործելով պահպանակ:

Դրանից հետո ինքը քնել է:

Երբ արթնացել է, Մարգոն առաջարկել է վերադառնալ Երևան: Ինքը դեմ է եղել: Այդ հարցի շուրջ վիճել են, ինքը զայրացել է, մահճակալի կողքի պահարանին դրված հյութի դատարկ շիշը խփել է պատին:

Մարգոն կիսամերկ կանգնած էր ննջասենյակի մուտքի մոտ: Նա վախեցել է ու կիսամերկ էլ դուրս է վազել սենյակից:

Ինքը հագնվել է, առանց բաճկոնի ու կոշիկների նույնպես դուրս է եկել:

Օբյեկտի բակում տեսել է ինչ-որ սավանով փաթաթված Մարգոյին:

Խնդրել է, որ Մարգոն սենյակ վերադառնա:

Խոսելու ընթացքում ոստիկանական մեքենա է մոտեցել: Մարգոն իրեն առաջարկել է փախչել: Ինքն էլ փախել է՝ առանց կոշիկների ու պիջակի:

Որոշ ժամանակ անց վերադարձել է, իմացել, որ Մարգոն ոստիկանների հետ բաժին է գնացել:

Մտածելով, որ առանձնապես բան չի արել, ինքն էլ է գնացել ոստիկանության Աշտարակի բաժին: Իրեն պահել են այնտեղ, ասել են՝ քննություն է կատարվում, քանի որ կինը հաղորդում է տվել, թե ինքը փորձել է նրան բռնաբարել:

Ինքը բացատրություն է տվել, ներկայացրել իրականությունը: Քննիչի մոտ էլ հայտնել է, որ բռնաբարության փորձ չի կատարել:

Մարգոյի տված ցուցմունքներն աչքի են ընկել հակասականությամբ… Նա հենց սկզբից հայտնել է, թե գրավոր հայերենին չի տիրապետում:

Դատարանում 32-ամյա Մարգոն պնդել է, որ Խալոն բռնաբարության փորձ չի կատարել: Ինքը նման հաղորդում չի տվել ոստիկանությունում: Ասել է միայն, որ ընկերը ծեծել է իրեն: Հաղորդումն ինքը չի գրել, գրվածը բարձրաձայն չի ընթերցվել:

Դեպքի վայրի զննության ժամանակ մահճակալի մոտ ոստիկանները տեսել են պահպանակի տուփը, բայց դա չի արձանագրվել:

Ըստ Մարգոյի՝ ոստիկանությունում իրեն ծաղրել են, վատ են վերաբերվել, տարել են խմածությունն ստուգելու. ինքը խմած չի եղել: Ոստիկանությունում են կարծիք հայտնել, թե Խալոն ցանկացել է բռնաբարել իրեն…

Ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալին ճանաչել է անմեղ և արդարացրել է՝ մեղսագրված արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ պնդելով, թե բռնաբարության փորձը տեղի է ունեցել, ու մեղավոր տղամարդը պետք է պատժվի:

Հետաքրքիրն այն է, որ այս դատական նիստին բողոք բերած դատախազից՝ Դավիթ Ավագյանից բացի, ներկայացել էր նաև անձամբ Արագածոտնի մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը: Նա հայտնեց, թե ինքը ևս անձամբ պետք է մասնակցի դատախազության վերաքննիչ բողոքի քննությանը, խոստացավ հաջորդ նիստին ներկայացնել անհրաժեշտ լիազորագիրը:

Սա եզակի դեպքերից է, երբ մարզի դատախազն անձամբ է ներկայացել վերաքննիչ դատարան ու պատրաստվում է պայքարել վերաքննիչ բողոքի հիմնավորման համար:

Փաստորեն, սա մարզի համար շատ կարևոր գործ է, կամ էլ դատախազությունը չի ցանկանում պարտված դուրս գալ տվյալ գործով ու «մարտի է նետել» բոլոր ուժերը:

Այս նիստին ուշացումով ներկայացավ ամբաստանյալի պաշտպան Կարեն Քալանթարյանը, ով հայտնեց, թե ճանապարհին իր մեքենան վթարվել էր, ինքը թողել է մեքենան ու հասել դատարան:

Բայց ամենակարևորն այն էր, որ նիստին չէր ներկայացել նախաքննական մարմնի կողմից տուժող ճանաչված կինը: Նրա բացակայության հարգելի-անհարգելիության մասին տեղեկություններ չկային: Հայտնի էր միայն, որ կինը պատշաճ ծանուցվել է այս նիստի օրվա ու ժամի մասին:

Ե՛ւ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերը պնդեցին, որ տուժող ճանաչված կնոջ բացակայությամբ վերաքննիչը նիստը չշարունակի: Երկուստեք կարևորեցին կնոջ ներկայությունը: Դատարանն էլ իր հերթին բողոքը քննության նշանակելիս կարևորել էր տուժողի ներկայության հանգամանքը:

Պաշտպանը շեշտեց. «Ուզում եմ, որ դուք տեսնեք տուժողին»:

Պաշտպանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ ընդհանուր իրավասության դատարանում տուժողն ինքն է ցանկացել, որ նիստերը դռնբաց լինեն, քանի որ ոչ մի բռնաբարության փորձ էլ չէր կատարվել:

Այնուամենայնիվ, պաշտպան Քալանթարյանն ասաց, որ տուժողի վարքագիծը առնվազն տարօրինակ է, նրա ներկայությունը մեղադրանքի կողմի բողոքի քննության ժամանակ ինքն անհրաժեշտ է համարում… Եվ ընդհանրապես, ինքն ունի իր մարտավարությունը, որն ամբողջովին ի ցույց կհանի քննության ընթացքում՝ ելնելով իրավիճակից:

Վերաքննիչ դատարանը որոշեց հետաձգել նիստը, ևս մեկ անգամ ծանուցագիր ուղարկել տուժողին ու հուսալ, որ հաջորդ նիստին՝ փետրվարի 12-ին, նա կներկայանա ու արդեն մայրաքաղաքային դատարանում կասի՝ ամբաստանյալը՝ իր նախկին մտերիմը, իրեն բռնաբարելու փորձ կատարե՞լ է, թե՞ դա սարքովի մեղադրանք է, որը հիմա մարզի դատախազությունը ամեն կերպ փորձում է փրկել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում