Thursday, 18 06 2026
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Երկրում նախապատրաստվում է նախաալեքսանդրապոլյան վիճակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյան, արդեն իսկ հայտնի է նորընտիր Ազգային ժողովի կազմը, մամուլում նաև հաստատվել են, թե ովքեր են գլխավորելու օրենսդիր մարմինը։ Ձեր կարծիքով, արդյո՞ք այս խորհրդարանին կհաջողվի իրականացնել հեղափոխական թիմի խոստումները։

– Հեղափոխական թիմի խոստումների իրականացման ակնկալիք անձամբ ես ունեմ բացառապես Վարչապետից: Իսկ թե նորընտիր պատգամավորները հընթացս կհասունանան Վարչապետի տեսլականը օրենսդրորեն առարկայացնելու աստիճանի, ցույց կտա ոչ հեռավոր ապագան:

Լուսավոր Հայաստանը» ԱԺ փոխնախագահի համար առաջարկել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը, իշխող ուժը, սակայն հայտարարել է, թե ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է անցնի ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Բարգավաճ Հայաստանին»։ Նման պահանջ, սակայն, սահմանադրությունը չունի։ Ըստ Ձեզ, որքանով է այդ որոշումը բխում նոր իշխանությունների տված խոստումներից։

– Դա ոչ այնքան կապ ունի նոր իշխանության տված խոստումների, որքան քաղաքական դասավորության հետ: Տեսականորեն այն, իրոք, պետք է տրվի երկրորդ տեղը գրավածին, թեև ինքս այդտեղ կուզենայի տեսնել «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչին, քանի որ «Լուսավոր Հայաստանը» քաղաքական գործունեության օրինակներ է ցույց տալիս, իսկ ես 2003-2004 թվականները լավ եմ հիշում, երբ ստեղծվում էր «Բարգավաճ Հայաստանը». չհիշողները կարող են բացել ժամանակի ոչ այնքան ազատ մամուլը:

Իշխող ուժը աննախադեպ մեծ՝ 88-հոգանոց խմբակցություն ունի, այսինքն՝ կայուն սահմանադրական մեծամասնություն։ Կկարողանա՞ արդյոք «Իմ քայլը» դաշինքը իրացնել ընտրողների բոլոր ցանկությունները, թե՞ վարկանիշի որոշակի անկում կգրանցվի։

– Իսկ մի՞թե մոլորակի վրա կա մի իշխանություն, որ կարող է արդարացնել ընտրողների բոլոր ցանկությունները: Եվ արդյո՞ք եղել է որևէ իշխանություն, որ ընտրություններից հետո վարկանիշի գոնե որոշակի անկում չգրանցի: Դա օրինաչափ ընթացք է:

Վերջին օրերին տարբեր բողոքի ակցիաներ են լինում՝ ընդհուպ մինչև նարգիլեի չսահմանափակման պահանջով։ Արդյոք այս ակցիաները ուղղորդված են, թե՞ հանրությունը սովորել է բոլոր հարցերը բողոքի ակցիաներով, փողոցներ փակելով անել։

– Վստահ եմ, որ նմանատիպ ակցիաներն ուղղորդվում են: Մեր նախորդ զրույցում կարծեմ ասել էի, որ երկրում նախապատրաստվում է նախաալեքսանդրապոլյան վիճակ: Իսկ նախաալեքսանդրապոլյանն անկում, անիշխանական վիճակն է, որպեսզի որևէ մեկը հետագայում պատասխանատվություն չկրի Ալեքսանդրապոլի խայտառակության համար:

Ակտիվացել են նաև ակնհայտ ռուսական ազդեցության տակ գտնվող ուժերն ու գործիչները։ Ի՞նչ վտանգներ է այս հանգամանքը պարունակում։

– Համաձայն եմ, որ ակտիվացել են. և ոչ միայն ակնհայտ ռուսական ազդեցության տակ գտնվողները: Դրանք այնքան էլ վտանգավոր չեն. առավել վտանգավորը հակառուսականի անվան տակ հանդես եկողներն են, թեև ցանկացած «հակա» խորթ է մեր էությանը: Վտանգը նույնն է, ինչ տարիներ առաջ, երբ Գյումրիում ոչնչացվեց մայրումանուկ՝ մի ողջ ազգային արժեք՝ ընտանիք: Կրկնեմ այդ ժամանակ ասածս միտքը՝ այստեղ հրահրվում է առերևույթ հակառուսականություն, որպեսզի իմպերիան հնարավորություն ունենա պատասխանատվություն չկրել կատարվելիքի համար, որպեսզի առիթ ունենա ձեռքերը լվանալով՝ Ադրբեջանին «ֆաս» հրահանգել մեր երկրի վրա:  Չէ՞ որ դա եղել է մեկ անգամ, հեռավոր 1920-ին, որին հաջորդել է «փրկարար» Կարմիր բանակի հիմնավոր մուտքը Հայաստան: Պարզապես այս անգամ Թուրքիայի փոխարեն կլինի Ադրբեջանը: Մեծ իմաստնություն է պետք չարաղետ այս պրոյեկտը խափանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում