Thursday, 18 06 2026
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին

Ինչ անել Սերժ Սարգսյանի խնդիրները լուծած կառույցի հետ

Կառավարության կառուցվածքային փոփոխութան գործընթացի առիթով ծագած քննարկումներում, որոնք ներառում են նաև սփյուռքի նախարարության հետ կապված մտադրությունները, վերստին շոշափվում է Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունը: Ընդ որում, կա որոշակի թյուրըմբռնում, որ այդ հարաբերությունը կախված է Սփյուռքի նախարարության լինել-չլինելուց: Իրականում, տասը տարի արդենկա սփյուռքի նախարարությունը, սակայն մենք հազիվ թե կարողանանք մատնանշել ադ նախարարության չեղած տարիների հանդեպ տասը տարբերություն:

Պատճառը իրականում նախարարության վատ կամ անարդյունավետ աշխատանքը չի եղել, ինչպես էլ գնահատենք Հրանուշ Հակոբյանին և այն կուսակցությանը, որը ներկայացրել է նրան, կամ այն նախագահին, որը նրան նշանակել է: Ավելորդ է ասել թերևս, որ նախարարության ստեղծումը Սերժ Սարգսյանի համար բացառապես քաղաքական խնդիրներով պայմանավորված քայլ էր, որի տակ չկար խորքային ռազմավարություն և փիլիսոփայություն: Այդ ռազմավարությունն ու փիլիսոփայությունը չի եղել անկախության ընթացքում երբեք: Եղել է մի համընդհանուր հռչակագրա-կենացային քաղաքականություն, և համոզում համընդհանուր, որ Սփյուռքը ահռելի ներուժ ունի: Ընդ որում, այդ ներուժի տակ գերազանցապես ընկալվել է նյութականը: Դա իհարկե շատ կարևոր է և իհարկե ոչ նյութական շատ արդյունքների և էֆեկտների հնարավոր է հասնել եղած նյութական ռեսուրսի ճիշտ և արդյունավետ ներդրման, օգտագործման միջոցով, սակայն խոշոր հաշվով չի եղել նաև պատկերացումը, թե խորքային ռազմավարական առաջահերթությունների առումով ո՞րն է այդ ոչ նյութական էֆեկտը, որ կարող ենք և պետք է ստանալ Հայաստան-Սփյուռք հարաբերության կառուցվածքով, Սփյուռքի նյութական, ֆինանսական ռեսուրսը օգտագործելով: Ո՞ր ուղղություններում, ի՞նչ ժամկետներով, ինչ բովանդակությամբ ենք մենք տեսնում այդ այսպես ասած ոչ նյութական էֆեկտները, նաև ոչ նյութական ահռելի ներուժի օգտագործումը: Եվ որտե՞ղ ենք տեսնում:

Որովհետև ՍՓյուռքի ներուժը՝ նյութական, թե ոչ նյութական, Հայաստանին ու Արցախին պետք է ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլ նաև այն երկրներում, որտեղ տարածված է այդ սփյուռքը: Իսկ այդ ամենի մասին մենք պատկերացումներ չենք կարող ունենալ, քանի դեռ չունենք պատկերացումներ մեր՝ որպես պետություն զարգացման ռազմավարության, փիլիսոփայության մասին: Խոսքը տասնամյակների հեռանկարի մասին է:

Եվ խոսքն ըստ էության հայկական որևէ գաղափարի ձևավորման մասին է, որի առանցքում կլինի պետությունն իր ապագայով, և որտեղ ըստ էության հնարավոր կլինի նաև հասկանալ ու ճշգրտել սփուռքահայության դերակատարումը: Իհարկե մինչ այդ էլ, Հայաստանի ապագայի շուրջ պատկերացումները չափելիորեն հասկանալուց հետո, կամ դրան զուգահեռ, մենք պետք է հասկանանք նաև ՍՓուռքը, որովհետև այն խիստ բազմաշերտ է: Եվ այդ բազմաշերտությունն ինքնին Հայաստանի համար ավելի կարևոր է դարձնում նախարարության փոխարեն ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի առկայությունը, որը թույլ կտա հասանալ ու ճանաչել սփյուռքն ամենայն մանրամասնությամբ՝ իր բազմազանության մեջ: Որովհետև միայն դրա միջոցով հնարավոր կլինի հասկանալ իրական ներուժի հնարավորինս ամբողջական ծավալները, ըստ այդմ հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել դրա տեսակարար կշիռը Հայաստանի պետական ռազավարության մեջ:

Մի բան անկասկած է, որ այն կարող է լինել ահռելի, և հավասարապես ծայրահեղություն է այն տեսակետը, թե պետք չէ հույս դնել սփյուռքի վրա, թե միայն ինքներս մեր ուժով կարող ենք զարգանալ որպես պետություն: Ամբողջ հարցն այն է, որ ինքներս մենք ենք սփյուռքի հետ, ոչ թե սփյուռքից առանձին: Եվ սա պայմանավորված է մի շարք խորքային գործոններով, որոնց մասին առիթ կլինի արդեն առանձին անդրադառնալ առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում