Monday, 22 06 2026
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Իսրայելի «սթարթափ պետությունը» վտանգի տակ է հենց այն տեխնոլոգիական հսկաների պատճառով, որոնցից այն սնուցվել է

Համաշխարհային ընկերությունները, որոնք փորձում են օգտագործել Թել Ավիվի եզակի նորարարական էկոհամակարգը, սպառնում են ոչնչացնել հենց այն ռեսուրսը, որի համար ի սկզբանե եկել են Իսրայել:

Մեթյու Քալման, 8 հունվարի, 2019

Իսրայելի տեխնոլոգիական ոլորտում ներգրավված բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկն աննախադեպ մեծ է: Այս փոքր միջերկրածովյան երկրում գործում են ավելի քան 300 համաշխարհային տեխնոլոգիական ընկերություններ, որոնցից մեծ մասը գտնվում է Թել Ավիվից առավելագույնը մեկ ժամ հեռավորության վրա: Առաջինը շուկան մուտք գործած IBM, Intel, Microsoft, Motorola և Cisco ընկերություններին հետևել է ոլորտում հայտնի այլ բրենդերի հեղեղ. երկրի բուռն զարգացում ապրող և ավելի քան 6,000 սթարթափից բաղկացած էկոհամակարգից օգտվելու հույսով 2014 թվականից ի վեր Իսրայելում իրենց հետազոտական կենտրոններն են բացել առնվազն 117 ընկերություններ 21 երկրներից:

Սակայն համաշխարհային հսկաների՝ շուկա մուտք գործելը հանգեցրել է աշխատավարձերի, վարձավճարների և հեղինակության բարձրացման: Այժմ մտավախություն կա, որ միջազգային բիզնեսները, որոնք ժամանակին սնուցում էին այս նոր ձևավորվող տեխնոլոգիական համակարգը, ակամայից նաև վնասում են գործարարության, համարձակության և ռազմական վարժվածության հզոր, բայց միևնույն ժամանակ նաև փխրուն համադրությունը, որը և նրանց ի սկզբանե գրավել էր: Որոշ մարդիկ մտահոգված են, որ սա կարող է խանգարել Իսրայելին զարգանալ՝ դառնալով հասուն թվային տնտեսություն:

Արդյո՞ք Իսրայելի էկոհամակարգը հասել է շրջադարձային կետի կամ նույնիսկ ճգնաժամի: Տեղացի ձեռներեցները մտահոգված են, որ դա այդպես է, մի քանի պատճառներով:

Պատճառ 1. Մարդկային ռեսուրսների սղությունը

«Սկզբում մենք կարծում էինք, թե ինչքան ավելի շատ միջազգային ընկերություններ բերենք շուկա, այդքան ավելի շատ աշխատատեղեր կունենանք», ասում է Քիրա Ռադինսկին, ով դարձել է eBay ընկերության տվյալների մշակման տնօրենը, այն բանից հետո, երբ eBay ընկերությունը գնել էր կանխատեսող ալգորիթմներով զբաղվող իր սթարթափ ընկերությունը: Նա խորապես ներգրավված է Իսրայելի թվային տեխնոլոգիաների ոլորտում: «Սակայն իրականում այդ ընկերությունները աշխատատեղերը վերցնում են այն սթարթափներից, որոնց մենք ուզում են աճեցնել այստեղ և այն մեծ ընկերություններից, որոնց մենք ուզում ենք պահպանել»:

Քիրա Ռադինսկի, eBay ընկերության Իսրայելի տվյալների մշակման կենտրոնի տնօրենը

Թվերը հաստատում են այս տեսակետը: Վերջին տարեկան զեկույցում Իսրայելի Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ Իսրայելում տեխնոլոգիական ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունենալով 300,000-ից քիչ աշխատող, Իսրայելն այժմ ունի մոտ 15,000 բարձր որակավորում ունեցող ինժեներների պահանջ:

Եվ իրավիճակը գնալով վատթարանում է: Չնայած աճող արտաքին ներդրումներին, 2011-2015թթ. ընթացքում տեխնոլոգիական ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվն աճել է ընդամենը 4%-ով, նույնիսկ այն դեպքում, երբ բնակչությունն աճել է համարյա 8%-ով: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված աշխատակիցների մասնաբաժինը ընդհանուր բիզնեսների մեջ իրականում նվազել է՝ 12.6%-ից դառնալով 11.7%:

Start-Up Nation Central կազմակերպության կողմից դեկտեմբերի 16-ին թողարկված զեկույցը հաստատում է այս միտումը: Start-Up Nation Central-ը հասարակական կազմակերպություն է, որը ձևավորվել է Սաուլ Սինգերի և Դեն Սենորի կողմից հեղինակված համանուն բեսթսելեր գրքի հրատարակումից հետո: «Տեխնոլոգիական ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկի աճը չի համապատասխանում գոյություն ունեցող ծրագրավորողների, գիտնականների, ինժեներների առաջարկին, և առաջանում է մասնագեների՝ գնալով աճող պակաս», նշվում է զեկույցում:

Ինչպես նշվում է զեկույցում, Իսրայելի ընկերությունները այլ երկրներում բացում են մասնաճյուղեր՝ մասնագետների այդ պակասը լրացնելու համար: «Ոլորտում աշխատող ամեն չորրորդ ընկերություն որևէ այլ երկրում ունի ծրագրավորողների թիմ:

Արտասահմանում գտնվող մասնաճյուղերի մեծ մասը գտնվում է Ուկրաինայում: Այդ ընկերությունների աշխատակիցների մոտ 25%-ը աշխատում են այլ երկրում բացված մասնաճյուղերում»:

Պատճառ 2. Աշխատակիցներին վճարում են չափազանց բարձր աշխատավարձեր

Երկրորդ մեծ մտահոգությունը, որ ունեն տեղական ընկերությունները, աշխատավարձերի ինֆլյացիան է: «Միջազգային ընկերությունները բարձրացնում են աշխատավարձերը», նշում է Ռադինսկին: «Աշխատավարձային փաթեթներն իսկապես հսկայական են: Սթարթափները չեն կարող վարձել այն ինժեներներին, որոնց կարող են վարձել միջազգային ընկերությունները»: Տեխնոլոգիական ոլորտում աշխատավարձերն արդեն իսկ կրկնակի անգամ բարձր են համազգային միջին աշխատավարձից և աճում են երկու անգամ ավելի արագ, քան այլ ոլորտներում վճարվող աշխատավարձերը:

Իսրայելում ամսեկան աշխատավարձերի չափը՝ ըստ ոլորտների

Այս լարվածություններն ի հայտ եկան մեկ տարի առաջ, երբ Amazon ընկերությունը, որը Իսրայելի շուկա մուտք գործած վերջին մեծ ընկերություններից է, առաջարկեց կրկնապատկել կամ եռապատկել ինժեներներին վճարվող աշխատավարձերը: Այս ընկերությունը նույնիսկ առաջարկներ արեց իր իսկ հաճախորդ հանդիսացող ընկերությունների աշխատակիցներին, երբ նրանք մասնակցում էին ընկերության` AWS cloud ծառայությանը վերաբերվող ուսուցողական ծրագրերին: Ձեռներեցներին դա դուր չեկավ:

«Հենց նոր իմացա, որ Amazon ընկերությունն ակտիվորեն առաջարկներ է անում Lemonade Inc ընկերության աշխատակիցներին», Լինքդին հարթակում գրել էր օնլայն ապահովագրական ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Շայ Ուինինգերը:

«Հետաքրքիր է՝ արդյո՞ք սա այդ ընկերության պատկերացումն է սթարթափ էկոհամակարգին աջակցելու մասին: Սկսում եմ փոխել կարծիքս Amazon AWS-ի մասին»: Տասնյակ իսրայելական ընկերությունների ներկայացուցիչեր միացան այս բողոքին Ֆեյսբուք և Լինքդին հարթակներում:

Amazon ընկերությունը հերքեց իրեն ուղղված մեղադրանքները այլ ընկերություններից արհեստականորեն բարձրացված աշխատավարձերով աշխատակիցներ ներգրավելու մասին: «Մենք առաջարկում ենք մրցունակ ֆինանսական փաթեթներ, որոնք համապատասխանում են շուկայում աշխատող այլ ընկերությունների առաջարկներին», նշել է ընկերությունը՝ ի պատասխան MIT Technology Review-ի կողմից արված հարցման՝ հրաժարվելով լրացուցիչ մեկնաբանություններից:

Թեև կոնկրետ այդ հակասությունը հարթվել է, փորձագետներն անհանգստանում են, որ Իսրայելի տեխնոլոգիական ոլորտը կարող է դառնալ իր սեփական բարձր պահանջարկի զոհը: «Մենք ապրում ենք 8.5մլն բնակչություն ունեցող երկրում», ասում է Մայքլ Այզենբերգը, Aleph վենչուրային կապիտալի ընկերության հիմնադիրներից մեկը, որի ներդրումները ներառում են այնպիսի իսրայելական ընկերություններ, ինչպիսիք են WeWork-ը և Wix-ը: «Մեր՝ բարձր որակավորում ունեցող մարդկային ռեսուրսները սահմանափակ են: Եթե մենք ուզում են շարունակել զբաղվել նորարարություններով, մեզ անհրաժեշտ են սթարթափ ընկերություններ: Եթե մենք ուզում ենք, որ այդ նորարարական սթարթափներն ընդլայնվեն, նրանց անհրաժեշտ են որակավորում ունեցող մարդկային ռեսուրսներ: Եթե այդ ընկերությունները մարդկային ռեսուրսների համար ստիպված են լինելու մրցակցել մեծ միջազգային ընկերությունների հետ, որոնք ունեն անսահմանափակ քանակության գումարներ, այդ մրցակցությունը գնալով ավելի ու ավելի բարդ է դառնալու»:

Այզենբերգը նշում է, որ մի քանի իսրայելական ընկերություններ, որոնք հաջողությամբ ընդլայնվել են, ներառյալ Check Point, Nice, և IronSource ընկերությունները, իրեն վստահություն են ներշնչում, որ Իսրայելը կարող է դառնալ «ընդլայնվող ընկերությունների երկիր»: Սակայն նա մտահոգված է, որ միջազգային ընկերությունների ընդլայնումը կարող է հանգեցնել այդ աճի դանդաղեցմանը:

Պատճառ 3. Դանդաղող սթարթափ էկոհամակարգ

Փաստերը հաստատում են, որ միջազգային ընկերությունների մուտքը շուկա կարող է վնասել Իսրայելի սթարթափ էկոհամակարգին: Տարեկան կտրվածքով հիմնադրվող սթարթափների քանակը նվազում է, իսկ ամեն տարի փակվող սթարթափների քանակը՝ աճում:

Իսրայելական բարձր տեխնոլոգիական ընկերությունների կողմից հավաքագրվող կապիտալը շարունակում է աճել:

Իսրայելական ընկերությունների կողմից հավաքագրվող վենչուրային կապիտալը՝ ըստ տարիների

Սակայն գործարքների քանակը 2015 թվականից ի վեր նվազել է 10%-ով:

Իսրայելում վենչուրային կապիտալի գործարքներն ըստ տարիների

Պատճառ 4. Տնտեսական արդյունքի սահմանափակություն

Ոլորտում առկա վերջին մտահոգությունը կայանում է նրանում, որ Իսրայելի տնտեսությունը արտասահմանյան ընկերություններից չի ստանում նույն օգուտը, ինչ տեղական ընկերություններից:

Վերջին ժամանակների միտումն այս ոլորտում կայանում է նրանում, որ միջազգային ընկերությունները գնում են իսրայելական ընկերություններին և դրանք դարձնում հետազոտական գործունեությամբ զբաղվող մասնաճյուղեր: Նույն բանը տեղի ունեցավ, երբ 2011 թվականին Apple ընկերությունը գնեց Anobit ընկերությանը` այն դարձնելով ԱՄՆ տարածքից դուրս իր առաջին հետազոտական կենտրոնը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատող իսրայելական ընկերության յուրաքանչյուր մեկ աշխատակցի դիմաց ստեղծվում են երկու լրացուցիչ տեղական աշխատատեղեր: Իսկ միջազգային ընկերությունների հետազոտական մասնաճյուղերի մեկ աշխատատեղի դիմաց ստեղծվում է այլ ոլորտի 1/3 աշխատատեղ: Երբ տեղական ընդլայնվող ընկերությունը դառնում է միջազգային ընկերության մասնաճյուղ, այդ պոտենցիալ աշխատատեղերը կորում են: Կորում են նաև մտավոր սեփականությունից եկող պոտենցիալ եկամուտները և հարկերը, որոնք կարող էին ստեղծվել տեղական բիզնեսների կողմից:

«Ընդլայնվող ընկերությանն անհրաժեշտ են պրոդուկտների մենեջերներ, հաշվապահներ, իրավաբաններ, բիզնեսի կառավարիչներ», նշում է Յուջին Քենդելը՝ Իսրայելի Ազգային տնտեսական խորհրդի նախկին նախահագը, ով այժմ հանդիսանում է Start-Up Nation Central հասարակական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը: «Այն իր շուրջ ստեղծում է լրացուցիչ աշխատատեղեր: Իսկ հետազոտական կենտրոնը որևէ այլ աշխատատեղի կարիք չունի: Այդ բոլոր աշխատանքներն իրականացվում են Իսրայելից դուրս»:

Կան նաև բացառություններ: Intel ընկերությունը, ինչպես նշում է Քենդելը «ամբողջական ընկերություն» է: Նրա արտադրական կենտրոնները և գործարանները բազմապատկող ազդեցություն են ունենում՝ ստեղծելով լրացուցիչ աշխատանք մատակարարների, աջակից աշխատակիցների և լրացուցիչ ծառայություններ մատուցողների համար: Սակայն շուկա մուտք գործող ընկերությունների մեծ մասը Intel ընկերության նման ամբողջական գործառնություններ չեն ծավալում՝ իրենց աշխատանքը սահմանափակելով միայն որոշակի մեկուսացված գործունեությամբ:

«Այդ ընկերություններն ընլայնվում են, սակայն դրանք սովորական իմաստով բիզնեսներ չեն», նշում է Haaretz լրատվական կայքի տնտեսական խմբագիր և «Իսրայելի տեխնոլոգիական տնտեսությունը. ստեղծումը և ազդեցությունը» գրքի հեղինակ Դեյվիդ Ռոզենբերգը: «Դա արտադրության նման չէ, որտեղ մենք ունենք աութսորսինգ, ենթամատակարարներ և այլ բազմապատկող ազդեցություններ: Աշխատողների 70%-ը ծրագրավորողներ և հետազոտողներ են: Նրանք չունեն քարտուղարներ և հաշվապահներ: Նրանք ոչինչ չեն արտադրում և չեն վաճառում: Այդ ընկերություններից լրացուցիչ օգուտները նվազագույն են: Դրանք ուղղակի մի խումբ մարդիկ են, որոնք աշխատում են իրենց համակարգիչներով: Առավելագույն լրացուցիչ ազդեցությունը, որ նրանք կարող են ունենալ երբեմն պիցա պատվիրելն է», նշում է Ռոզենբերգը:

Կախվածության ծուղակը

Սակայն միջազգային ընկերությունները շարունակում են մտնել շուկա: Դա տեղի է ունենում, քանի որ նրանք ունեն Իսրայելի նորարարությունների կարիքը, ինչպես նշում է Զաք Ուայզֆիլդը, որը ղեկավարել է սթարթափների հետ համագործակցության թիմեր Microsoft ընկերության համար 110 երկրներում, նախքան Իսրայելում Microsoft ընկերության կողմից առաջին սթարթափ աքսելերատորի հիմնադրումը:

«Մեծ ընկերություններում նորարարություն գոյություն չունի: Ավելի շատ նորարարական նախաձեռնություններ տեղի են ունենում այդ ընկերություններից դուրս, քան դրանց ներսում», ասում է Ուայզֆիլդը: «Այդ բոլոր ընկերությունները կարիք ունեն նորարարական տեսլական ունեցող թիմերի, այնպիսիք, ինչպիսին ստեղծվել էին Lockheed Marteen ընկերության կողմից 1930-ականներին և օգտագործվում են այնպիսի բիզնեսների կողմից ինչպիսիք են Alphabet’s X», նշում է նա: Նման թիմի իսրայելական տարբերակը, որը գործում է իսրայելական բանակի լեգենդար կիբեր-անվտանգության ստորաբաժանումներում, այնքան եզակի է, որ այնտեղ ներգրավված ինժեներները շատ բարձր պահանջարկ են վայելում: «Այն ընկերությունները, որոնք բավականաչափ խելացի են սա հասկանալու համար, հասնում են մեծ հաջողությունների»:

Սակայն ճիշտ է նաև հակառակ պնդումը. սթարթափ մտածողություն ունեցող մարդիկ ունեն մեծ ընկերությունների կարիքը, նշում է Start-Up Nation գրքի հեղինակ Սաուլ Սինգերը:

«Սթարթափները շատ լավ են աշխատում նորարարությունների ոլորտում, սակայն նրանց համար շատ դժվար է ընդլայնվելը: Մեծ ընկերությունները համեմատարաբ հեշտությամբ են ընդլայնվում, սակայն նրանց համար դժվար է նորարարություններ կիրառել: Ուստի մենք կարող ենք միավորել մեծ ընկերությունների և սթարթափների ուժեղ կողմերը, և դա սթարթափ երկիր լինելու մեծ առավելություններից մեկն է», նշում է նա:

Սակայն տեղական սթարթափների և մեծ միջազգային ընկերություններ միջև այս փոխկախվածությունը վտանգի տակ է դնում «սթարթափ երկիր» մոդելը: Լիադ Ագմոնը՝ բազմաթիվ ընկերությունների հիմնադիր, ում Dynamic Yield ընկերությունը տրամադրում է էլեկտրոնային առևտրի ծառայություններ այնպիսի մեծ ցանցերի համար, ինչպիսիք են Under Armour և Urban Outfitters ընկերությունները, նշում է, որ բարձրացող աշխատավարձերի պատճառով նա արդեն սկսել է ինժեներներ վարձել Իսրայելից դուրս՝ շատ ավելի ցածր աշխատավարձերով: Եթե նա կարող է այդպես վարվել, դա կարող են անել նաև միջազգային մեծ ընկերությունները: «Եթե իսրայելական ընկերությունները դառնան պարզապես միջազգային մեծ ընկերությունների մասնաճյուղեր, տնտեսական ճգնաժամի ժամանակ այդ ընկերությունները կարող են շատ արագ աշխատանքից հեռացնել իրենց աշխատակիցներին և տեղափոխել այդ աշխատանքները այնպիսի երկրներ, ինչպես օրինակ Ուկրաինան, Հնդկաստանը կամ Պորտուգալիան՝ վճարելով կրկնակի անգամ քիչ աշխատավարձ»:

Ինչպես նշում է Ագմոնը, Իսրայելի համար մարտահրավերը կայանում է նրանում, որպեսզի նա կարողանա չկորցնել իր մրցակցային առավելությունը՝ նորարարությունը, և չդառնա ևս մեկ ինժեներական կենտրոն մեծ միջազգային ընկերությունների համար, որը նաև բավականին թանկ է նստում նրանց վրա: «Վտանգը կայանում է նրանում, որ սթարթափ էկոհամակարգը չի շարունակի զարգանալ, և մենք չենք ունենա անկախ իսրայելական տեխնոլոգիական ընկերություններ, ինչպիսիք են Check Point-ը և Wix-ը»:

Բացվել, բայց այլ կերպով

Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Կառավարության կողմից ֆինանսավորվող Իսրայելի նորարարության գերատեսչությունը ընտրել է տեղական սթարթափներին գնող միջազգային մեծ ընկերությունների փոխարեն իսրայելական ընկերություններին աջակցելու ճանապարհը: Գերատեսչությունը ցանկանում է օգնել տեղական ընկերություններին հասնել հաջողության՝ առանց արտասահմանյան ընկերություններին վաճառվելու:

Մեծ միջազգային ընկերությունները չունեն կառավարության աջակցության կարիքը, նշում է Իսրայելում Apple ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ահարոն Ահարոնը, որը այժմ հանդիսանում է Նորարարությունների գերատեսչության ղեկավարը: «Վերջին երկու տարվա մեջ մոտ 70 միջազգային ընկերություններ մուտք են գործել Իսրայելի շուկա առանց որևէ պետական աջակցության: Ես դեմ չեմ միջազգային մեծ ընկերություններին, սակայն դեմ եմ այն ընկերությունների համար պետական ֆինանսավորում տրամադրելուն, որոնք կարող են վնասել այդ էկոհամակարգին»:

Գերատեսչությունը տրամադրել է ավելի քան 200մլն դոլար վարկեր և գրանտներ՝ աջակցելով տեղական ընկերություններին, որպեսզի նրանք կարողանան խուսափել այն իրավիճակից, երբ ունեն արդեն աշխատող պրոդուկտի նախատիպ, սակայն շուկա դուրս գալու համար ստիպված են վաճառվել մեծ ընկերություններին: «Մենք ուզում ենք Իսրայելում ունենալ ամբողջական ընկերություններ, այլ խոսքով՝ այնպիսի ընկերություններ, որոնք իրենց ամբողջ գործառնությունն իրականացնում են Իսրայելում և վարձում են աշխատակիցներ տարբեր ոլորտներում՝ չսահմանափակվելով միայն տեխնոլոգիական ոլորտով: Այսպիսի ընկերությունների ներդրումը իսրայելական տնտեսության մեջ հսկայական է», նշում է նա:

Բարձր որակավորում ունեցող աշխատակիցների խնդիրը լուծելու մեկ այլ տարբերակ ըստ Սաուլ Սինգերի կարող է լինել այն, ինչ ամենալավն է ստացվում իսրայելական ընկերությունների մոտ՝ նորարարական մոտեցում կիրառելը: Իսրայելի ձեռներեցները պետք է ստեղծեն միջազգային սթարթափներ՝ ներգրավելով գործընկերների այլ երկրներից, դիվերսիֆիկացնելով աշխատաշուկայում առկա մարդկային ռեսուրսները և դրա հիման վրա խորացնելով նորարարությունները, նշում է նա:

Որոշ մարդիկ մտածում են այդ ուղղությամբ: Էրան Շիրը հիմնադրել է «Եղիր Թել Ավիվում» (Be in Tel Aviv BETA) նախաձեռնությունը, որն ուղղված է միջազգային ձեռներեցներին Իսրայել ներգրավելով: Մայքլ Այզենբերգը սկսել է վարել ուսուցողական ծրագրեր վաճառքի և մարքեթինգի ոլորտներում Իսրայել տեղափոխված մարդկանց համար Aleph ընկերության Թել Ավիվի գրասենյակում: Իսրայելի Նորարարությունների գերատեսչությունը խրախուսում է ընկերություններին աշխատանքի ընդունել աշխատակիցների այլ երկրներից և արտասահմանցի ձեռներեցներին առաջարկում է հատուկ վիզաներ հինգ տարի ժամկետով:

«Խոսքն այն մասին չէ, որ սթարթափ երկիրը վտանգված է: Հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք սթարթափ երկիրը կկարողանա իրացնել իր ներուժը՝ զգալիորեն զարգանալով և համակարգի մասշտաբները կրկնապատկելով կամ եռապատկելով: Դա հնարավոր է, սակայն մենք պետք է փոխենք մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես ենք բացում մեր դռները», ասում է Սինգերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում