Ամերիկյան «SpaceX» ընկերությունը կկրճատի աշխատողների մոտ 10% -ին: Այս մասին հաղորդում է Los Angeles Times- ը`վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Տիեզերական տեխնոլոգիաներ արտադրող ընկերությունը, որ հիմնել է Իլոն Մասկը, ավելի քան 6 հազար աշխատակից ունի: «Մատակարարման և արդյունավետ աշխատանքների շարունակման համար SpaceX-ը պետք է ավելի կոմպակտ լինի: Սա նշանակում է, որ մենք ստիպված կլինենք հրաժարվել մեր որոշ տաղանդավոր աշխատակիցներից»,- ասել են ընկերության պատասխանատուները:
SpaceX-ն աշխատանքից հեռացվածներին առաջարկում է 8 շաբաթվա վճարում և այլ փոխհատուցումներ: Ընկերությունը նաև կաջակցի վերապատրաստման, ռեզյումե գրելու և այլ աշխատանք փնտրելու հարցում: