«Ժողովրդի իշխանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մի հետաքրքիր դիտարկում արեց: «ԽՍՀՄ իշխանության վերջին տարիներին, 80-ականների վերջին, երբ պետական ապարատն ուռճացված էր, 17 հազար մարդու համար ծախսվում էր պետբյուջեի 1, 5 տոկոսը: Հիմա, երբ մասնավոր սեփականությունը ստեղծում է ազգային արդյունքի 80 տոկոսը, եւ միայն 20 տոկոսն է պետական, պետական ապարատը բաղկացած է 16660 մարդուց, և ծախսվում է պետական բյուջեի 15 տոկոսը»,- ասաց տնտեսագետը: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ պետբյուջեից տարեկան ութ հազար դոլար ծախսվում է միայն մեքենաներ գնելու վրա: Մինչդեռ` ըստ Մովսես Արիստակեսյանի` յուրաքանչյուր մեքենային տրամադրված գումարով հնարավոր կլիներ ապահովել տասը թոշակառուի կենսամակարդակ: Այլ կերպ ասած` մեկ մեքենան արժե տասը թոշակառուի կյանք: