Thursday, 02 05 2024
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Հայաստանի համար նոր Ասոցացման համաձայնագիր կարող է մշակվել՝ առանց ԽՀԱԱԳ-ի. Չարլզ Թեննոք

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (ԵՊՌ) կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի ԵՊՌ խմբի արտաքին գործերի կոմիտեի խոսնակ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ հարաբերություններով զբաղվող պատվիրակության փոխնախագահ, Արտաքին գործերի կոմիտեի անդամ, ԵՄ-Հայաստան բարեկամական խմբի անդամ, բրիտանացի քաղաքական գործիչ Չարլզ Թեննոքը:

Պարոն Թաննոք, ի՞նչ է կատարվում ԱլԳ տարածաշրջանում: Ակնհայտ է, որ ԵՄ-ն այստեղ կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, որոնք չհաղթահարելու դեպքում  կորցնելու  է  ԱլԳ 6 երկրներին, նաև՝ այն աշխատանքը, որը կատարել է ԱլԳ ծրագրի մեկնարկից սկսած: Ինչպե՞ս է պատրաստվում ԵՄ-ն հաղթահարել այս իրավիճակը և արդյոք պատրա՞ստ է շարժվել տարածաշրջանում դոմինանտ դիրքերի ձգտող ՌԴ-ի հետ  դիմակայության ճանապարհով:

– Վիլնյուսում կայացած ԱլԳ երրորդ գագաթնաժողովից առաջ մենք տեսանք  Ռուսաստանի հստակ և կտրուկ ազդանշանն այն մասին, որ նա չի ցանկանում, որպեսզի ավանդաբար իր ազդեցության գոտում   գտնված երկրները հեռանան իրենից:  Ներկայումս  Ռուսաստանի այս արտաքին քաղաքականությունը թուլացել է Սոչիում կայանալիք  ձմեռային Օլիմպիական խաղերի պատճառով, որը  Պուտինի համար մեծ կարևորության միջոցառում է:  Այնուամենայնիվ,  շատ հավանական է, որ Օլիմպիական խաղերի ավարտից հետո Ռուսաստանը կրկնապատկի ջանքերը՝ ընդլայնելու իր ազդեցությունն Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում:

Ես հավատում եմ, որ նոր ԵՄ Արևելյան քաղաքականությունը պետք է  ընդունի ՌԴ ցանկացած գործողություն որպես զրոյական գումարով խաղ, որից կշահեն ԱլԳ  երկրները, ԵՄ-ն և հենց ՌԴ-ն:   ԵՄ-ն դրա համար պետք է պատրաստ լինի  կոշտ  դիրքորոշման, երբ անհրաժեշտություն առաջանա  պաշտպանել սեփական և ԱլԳ երկրների շահերը:

Մենք տեսնում ենք, որ ուկրաինական Մայդանը շարունակում է պայքարել եվրոպական երազանքի համար: Դուք Մայդանին ԵՄ աջակցությունը բավարա՞ր եք համարում, ինչո՞ւ ԵՄ-ն չի պայքարում Ուկրաինայի համար: Չե՞ք կարծում, որ ԵՄ-ի ներկայիս արձագանքն ուկրաինական իրադարձություններին  բացասական դաս է այն հետխորհրդային երկրների համար, որոնք ունեն եվրոպական ձգտումներ:

– ԵՄ-ն աջակցում է Ուկրաինայում մարդու իրավունքներին, ժողովրդավարության  հաստատմանն ու  եվրոպական ձգտումներին, և այս աջակցությունը կայուն կերպով մեծանում է: Ավելի ու ավելի շատ երկրների ու կառավարությունների ղեկավարներ են բանակցում ընդդիմության ներկայացուցիչների հետ, այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝ Քեթրին Էշթոնը,  Շտեֆան Ֆյուլեն, Եվրախորհրդարանի պատգամավորներ և պատգամավորներ շատուշատ եվրոպական երկրներից:

Ներկայում մենք տեսանք հստակ ազդանշան, որ Ուկրաինայի իշխանությունները  ցանկանում են գնալ զիջումների՝ կասեցվեցին հունվարյան օրենքները, հրաժարական տվեց վարչապետ Ազարովը, ընդունվեց մասնակի համաներման օրենք, ի վերջո՝ ընդդիմության  երկու առաջնորդներին առաջարկվեց վարչապետի և փոխվարչապետի պաշտոններ:

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին և արդեն իր պատրաստակամությունն է հայտնել անձնական, թիրախային պատժամիջոցների կիրառման հարցում: Այնուամենայնիվ, ներկայումս մենք կարող ենք տեսնել  զիջումներ և երկխոսության դրական ազդանշան: Միևնույն ժամանակ խնդրում եմ հիշեք, որ Մայդանում  ծավալվող բախումները սադրում են ազգայնամոլական կուսակցությունները, որոնք դեմ են զիջումներին:   Ես կարծում եմ, որ չափազանց վաղ է գնահատել ԵՄ ամբողջական մոտեցումը Մայդանին, հետևաբար նաև այն, թե սա բացասակա՞ն, թե՞ դրական դաս էր:

– Պարոն Թեննոք, տեղեկություն կա, որ Լեհաստանը դադարեցրել է որոշ ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանում՝ այն դեպքում, երբ շատ միջազգայնագետներ պնդում էին, որ ԵՄ-ն, ԵՄ երկրներն ավելի մեծ թափով պետք է  աջակցեն Հայաստանին՝ թուլացնելով ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից: Սա նշանակում է, որ Հայաստանն այլևս Մաքսային միության ազդեցության գոտի՞ է:

– Ես  չէի ցանկանա մեկնաբանել Լեհաստանի կայացրած որոշումները: Իմ շատ լեհ գործընկերները, այդ թվում՝ պարոն Տոմաշ Պորեբան՝ Հայաստանի հետ հարաբերությունների հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցողը,  բազմիցս են կրկնել, որ ԵՄ-ն չպետք է փակի իր դռները  Հայաստանին տրվող օգնության և աջակցության հարցում՝ շարունակելով ֆինանսավորել Հայաստանում ԵՄ-ի հետ միասին  իրականացվող  մի շարք ծրագրեր ու բարեփոխումներ: Ես ևս լիահույս եմ, որոշ ժամանակ անց կմշակվի համագործակցության նոր ձևաչափ, միգուցե Ասոցացման համաձայնագրի նոր տարբերակ՝ առանց ԽՀԱԱԳ-ի:

2013թ. դեկտեմբերի 9-ին Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստի ավարտին եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես էր եկել հայտարարությամբ, որին ծանոթ եք: Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ինչպես և Դուք ասել էիք, որ ՀՀ-ն և ԵՄ-ն աշխատում են հարաբերությունների նոր հիմքի վրա, ու չի բացառվում, որ սեղանին հայտնվի նոր Ասոցացման համաձայնագիր: Ի՞նչ կարելի է ակնկալել գործողությունների նոր ծրագրից, որը մի շարք տեղեկությունների համաձայն՝ պետք է պատրաստ լինի 2014թ. փետրվար ամսվա ընթացքում:

– Ասոցացման համաձայնագիրը  ներառում է շատ ոլորտներ,  համաձայնագրի նպատակն է հարմարեցնել երկիրը ԵՄ-ի իրավական հիմքին: Իհարկե, առևտրի հատվածը մեծ դերակատարություն ունի, և մենք գիտենք, որ ԽՀԱԱԳ-ն իրավաբանորեն համատեղելի չէ Եվրասիական և Մաքսային միության հետ: Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել էր Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը Բրյուսելում կայացած ԵՄ-ՌԴ գագաթնաժողովից հետո տված մամլո ասուլիսի ընթացքում, ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրերը կարող են կառուցողական կերպով փոխազդել ՄՄ-ի հետ, քանի դեռ ԱՀԿ օրենքները կիրառվում են, և որոշումների կայացման ազատությունը երաշխավորված է:

Սա հույս է ներշնչում, որ կարող  է  զարգանալ համագործակցության նոր ձևաչափ: Այս գործընթացը միգուցե դանդաղի 2014թ. մայիսին Եվրոպական խորհրդարանում կայանալիք ընտրությունների և  հետագայում նոր Եվրոպական հանձնաժողովի ձևավորման, Եվրոպական խորհրդի նոր նախագահի և արտաքին ու անվտանգության քաղաքականության հարցերով նոր ներկայացուցիչների նշանակման պատճառով: Բայց ես համոզված եմ, որ այս թեման կվերադառնա օրակարգ, և եթե ես ևս վերընտրվեմ, կաջակցեմ այս ծրագրին:

Ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու ԵՄ-ն Վիլնյուսին հաջորդող փուլում  երկխոսությունն առաջ մղելու, այն հաջողելու և ռուսական ճնշումները հաղթահարելու համար:

– Ամենակարևորը՝ ցույց տալ, որ Հայաստանն իսկապես տրամադրված է շարժվել բարեփոխումների ուղղությամբ: Այդ բարեփոխումները  կազմել են Ասոցացման համաձայնագրի մի մասը՝ հենց երկրների օգուտի համար, և դրանք կարող են իրականացվել նույնիսկ առանց Ասոցացման համաձայնագրի ստորագրության: Այս փոփոխությունները Հայաստանի և հայ ժողովրդի շահերից են բխում:

Օրենքի իշխանություն, անկախ արդարադատության համակարգ, ժողովրդավարական ինստիտուտներ՝ սրանք են այն արդյունքները, որոնք պետք է նկատվեն ԵՄ-ում և ապագայում կօգնեն երկխոսության հարցում: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հասկացել են, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում ՌԴ-ն մնացել է Հայաստանի անվտանգության միակ դաշնակիցը, բայց հետագա զարգացումներն այն ոլորտներում, որոնք ես մատնանշեցի, ի վերջո պտղաբեր են լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում