Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Նիկոլաս Մադուրոն երկրորդ անգամ ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը

Նիկոլաս Մադուրոն հունվարի 10-ին երկրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը: Մայիսյան նախագահական ընտրությունների հաղթողը երկիրը մինչև 2025 թվականը կգլխավորի ներքաղաքական բարդ իրադրության և ԱՄՆ-ի, Եվրամիության ու լատինամերիկյան տարածաշրջանի երկրների մեծամասնության կողմից ճնշման պայմաններում: Օգտվելով Սահմանադրության դրույթից՝ Մադուրոն խուսափել է ընդդիմադիր խորհրդարանի առջև ելույթից և երդումը տվել է Վենեսուելայի Գերագույն դատարանում իր կողմնակիցների շրջապատում:

Պաշտոնակալումից անմիջապես հետո Մադուրոն հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի նոր տնտեսական միջոցառումներ, ինչպես նաև ասել է, որ պատրաստ է համաշխարհային ասպարեզում հանդիպել իր կառավարության բոլոր քննադատների հետ և ամբողջ ճշմարտությունը պատմել Վենեսուելայի մասին: Երդմնատվությունից հետո Մադուրոն ուղեւորվել է Ռազմական ակադեմիա, որտեղ ընդունել է զորահանդեսը: Այնուհետև հանդիսությունները շարունակվել են Միրաֆլորես նախագահական պալատում:

Վենեսուելական իշխանությունների տվյալներով՝ հանդիսավոր արարողությանը մասնակցել են 90-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, որոնց թվում ներկա են եղել վեց պետությունների՝ Աբխազիայի, Բոլիվիայի, Կուբայի, Նիկարագուայի, Սալվադորի և Հարավային Օսիայի ղեկավարները:

Մադուրոյի նոր նախագահական ժամկետը չճանաչելու մասին Լիմայի խմբի մեջ մտնող պետությունները հայտարարել էին դեռ անցած շաբաթ: Համապատասխան փաստաթուղթն ստորագրել էին Արգենտինայի, Բրազիլիայի, Գայանայի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Կանադայի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Պանամայի, Պարագվայի, Պերուի, Սենտ-Լյուիսի և Չիլիի ներկայացուցիչները: Նրանք կոչ Էին արել Մադուրոյին՝ չստանձնել նախագահի պաշտոնը և գործադիր իշխանությունը հանձնել Ազգային ժողովին:

Պաշտոնակալման արարողությունից անմիջապես հետո Պարագվայը հայտարարել է Կարակասի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, Պերուի իշխանությունները որոշում են ընդունել կոնսուլտացիաների համար հետ կանչել իրենց ժամանակավոր հավատարմատարին, Արգենտինան երկիր Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնատարների մուտքի արգելք է սահմանել, իսկ Ամերիկյան պետությունների կազմակերպության Մշտական խորհուրդը որոշել է չճանաչել Մադուրոյի ռեժիմի նոր ժամկետի օրինականությունը:

ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունն ափսոսանք է հայտնում Մադուրոյի պաշտոնակալման կապակցությամբ: Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի կառավարության այն անդամների ու նրանց ընտանիքների նկատմամբ, որոնք, ամերիկյան վարչակազմի վարկածով, մեղսակից են մարդու իրավունքների խախտումներին, կոռուպցիային և ժողովրդավարության խարխլմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում