Ոստիկանությունը հետաքննում է ամերիկացի հայտնի երգչուհի Արետա Ֆրանկլինի ունեցվածքի գողության գործը, հաղորդում է TMZ-ը:
Նշվում է, որ ինչ-որ մեկն ապօրինի օգտագործել է նրա ֆինանսական ակտիվները: Նախնական տեղեկատվության համաձայն՝ դա սկսվել է հայտնի երգչուհու մահվանից ոչ շատ առաջ:
Հայտնի չէ, թե որքան փող են գողացել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:










































