Thursday, 02 05 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն

Թամաշական դաշտի առանձնահատկությունները

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը մեկնարկել է Հայաստանի համար ճակատագրական, գերկարևոր մի հարցի քննարկումով՝ ԱԺ-ի հաշվիչ հանձնաժողովի կազմի քննարկումով: ՀՀԿ-ն ցանկանում է ավելացնել իր տեղերը՝ 2-ից դարձնել 5, իսկ մյուս կուսակցություններն ընդդիմանում են: ՀԱԿ-ը սպառնացել է նույնիսկ չմասնակցել հանձնաժողովի աշխատանքին, եթե կատարվեն նման փոփոխություններ:

ԱԺ-ում տեղի ունեցողը այլ բան, քան տրագիկոմեդիա, դժվար կլինի որակել: Հայաստանի հրատապ խնդիրները թվարկելու անհրաժեշտություն չենք տեսնում՝ ներքին և արտաքին, այդ խնդիրներին ծանոթ են գրեթե բոլորը, նույնիսկ նրանք, որոնք խորհրդարանում են: Եվ այս խնդիրների հոծ բազմության մեջ խորհրդարանում քննարկում են հաշվիչ հանձնաժողովի հարց: Ու ամենածիծաղելիներից մեկն էլ ՀՀԿ-ի որոշումն անցկացնելու դեպքում հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելն է: Ընտրությունների արդյունքները ընդունելուց, մանդատները վերցնելուց և խորհրդարանում նստելով ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը լեգիտիմացնելուց հետո հաշվիչ հանձնաժողովի համար կռիվ տալը ուղղակի զավեշտ է, որից ավելին խորհրդարանական ընդդիմություն կոչվածը ուղղակի ի վիճակի չէ անել խորհրդարանում: Եվ այս զավեշտն արդեն ողբերգության է վերածվում, քանի որ նման պայմաններում էլ ՀՀԿ-ն անագրել առաջ է տանում իր հակապետական գոյությունն ու որոշումները՝ ցինիկաբար ամրապնդելով իր դիրքերը:

Եվ այս ամենը տեղի է ունենում պետության դիրքերի անխնա թուլացման հաշվին, որ տեղի է ունենում ներսում և երկրի սահմաններից դուրս:

Հայաստանը վերածվել է կաթվածահար օրգանիզմի, որն անընդունակ է ադեկվատ արձագանքել սեփական քաղաքացիների խնդիրներին ու նաև աշխարհաքաղաքական մարտահրավերներին, որոնք ուղղակի պարուրում են տարածաշրջանը:

Հայաստանն այլևս չի էլ հասցնում դիտորդ լինել այս ամենում և գոնե նույնիսկ հայացքով արձագանքել մարտահրավերներին: Այս ընթացքում Հայաստանում թեժ բանավեճ է հաշվիչ հանձնաժողովի տեղերի շուրջ՝ իսկ երկիրը աշխարհում է իր տեղը կորցնում, այս ընթացքում իրադարձություն է դառնում Գագիկ Ծառուկյանի ԱԺ գալը. կարծես դա որևէ նշանակություն ունի Հայաստանի ճակատագրի համար:

Հայաստանում զբաղված են ամեն ինչով, բացի բուն խնդիրներից, բացի բուն խնդիրների շուրջ անընդհատ հրամայական հարցադրումների նորանոր հարթակների որոնումներից, մինչև որ այդ հարցադրումները կվայելեն այնքան հասարակական աջակցություն, որ իշխանությունները զանազան մանր հնարքներով չեն կարող այլևս ծածկել դրանք և թամաշաներ սարքել:

Հայաստանի քաղաքական դաշտն արդեն վաղուց պետք է վերանվանել թամաշական դաշտ, որտեղ երկրորդական խնդիրները միշտ գերադասվում են առաջնայինին: Իսկ առաջնայինը տվյալ պարագայում այն է, որ եթե խորհրդարանական քաղաքական ուժերը համաձայն չեն մանդատները վայր դնելու և այլ դաշտում հանրության հետ ուղղակի աշխատանքի տարբերակին, ապա նրանք գոնե պետք է հասարակության հետ քննարկում ծավալեն այս թեմայով՝ հասկանալու համար, թե ինչ է հնարավոր հակադրել խորհրդարանում ՀՀԿ-ական «բեսպրեդելին»: Այսինքն՝ պետք է առնվազն գոնե սկսել քննարկել մանդատները վայր դնելու տարբերակները՝ փորձելով հասարակական ակտիվ շրջանակների հետ մշակել դրանից հետո հետագա ռազմավարության և մարտավարության տարբերակներ, սցենարներ:

Իհարկե, անկասկած կա սրա այլընտրանքը՝ պառլամենտական թամաշան: Սա էլ, անկասկած, տարբերակ է՝ արդեն շատ երկար և բարեհաջող շարունակվող, գրեթե բոլորի համար, բացառությամբ պետության և քաղաքացու:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում