ԱՄՆ-ում 27-ամյա Էշլի Քեյսթերը ներխուժել է ոստիկանական բաժանմունք իրեն ձերբակալած սպայի հետևից՝ գրում է Associated Press-ը։
Աղջիկը ծխախոտի մնացուկների համար նախատեսված աղբարկղով ջարդել է շենքի ապակե դռները։ Ներսում հայտնվելով՝ նա սկսել է պահարանի դարակներում փնտրել իր սիրելիի իրերը։ Ողջ գործընթացը նկարահանվել է տեսախցիկով։

Հայտնի է, որ մեկ տարի առաջ աղջկան ձերբակալել է այդ սպան։ Աղջիկը համառորեն հաղորդագրություններ է գրել ոստիկանին սոցցանցերում, նույնիսկ զանգահարել է 911, որպեսզի խոսի նրա հետ։
Էշլի Քեյսթերին մեղադրել են վանդալիզմի մեջ։









































