Վաշինգտոնի ամենահին սինագոգի շենքը տեղափոխվել է հսկայական հարթակի վրա։ Այս մասին ասվում է Ամերիկայի Ձայնի սյուժեում։
Այսպիսով, ԱՄՆ մայրաքաղաքի 3-րդ փողոցում տեղակայված շինությունը տեղաշարժվել է 70 մ։ Նախկին սինագոգի տեղում նախատեսվում է կառուցել քաղաքի Հրեական թանգարան, որը կպատմի հրեաների պատմությունը։
«Վերջին 15 տարիների ընթացքում մենք պատմում էինք հրեաների պատմությունը փողոցի սկզբում։ Քաղաքի զարգացումը հանգեցրեց այս քաղաքի ծաղկմանը։ Եվ մենք որոշեցինք տեղափոխել շենքը և նրա շուրջ հիմել նոր մշակութային կենտրոն»,- պատմել է Վաշինգտոնի Հրեական թանգարանի տնօրեն Կառա Բլոնդը։







































