Չինաստանում տղամարդուն մահապատժի են դատապարտել ավելի քան 20 տարի առաջ իր մորը սպանած մարդուց վրեժ լուծելու համար՝ տեղեկացնում է South China Morning Post-ը։
36-ամյա Չժան Կոուկոուն մտադիր է բողոքարկել դատավճիռը։ Չինաստանի գյուղատնտեսական օրացույցի համաձայն Ամանորի տոնակատարությունների օրը՝ 2018թ․ փետրվարի 15-ին, Չժանը գնացել է իր հարևանների տուն, որոնց մեղավոր է համարել իր մոր մահվան մեջ, ով մահացել է 1996թ․։
Հետաքննության արդյունքների համաձայն՝ նա մի քանի անգամ դանակի հարվածներ է հասցրել 70-ամյա Վան Ցզինսինյային բակում, հետո մտել է տուն, վերցրել ևս մեկ դանակ և այրվող նյութով լցված 2 շիշ։ Նա նաև դանակահարել է Վան Ցզիսինյայի որդիներին՝ 40-ամյա Վան Չժենցզյունին և 46-ամյա Վան Սյաոցզյունին, հետո այրել է ավտոմեքենան։
Տեղեկացվում է, որ Չժանի մայրը՝ Վան Սյուպին, մահացել է 22 տարի առաջ Վան Չժենցզյունեմի հետ վիճաբանության արդյունքում։












































