CNN Türk-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտից Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի հերթական դատալսումը։ Ակնկալվում է, որ թուրքական դատարանն այսօր կայացնելու է Օգյուն Սամասթի դատավճիռը։
Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթը, որը կրում էր սպիտակ գլխարկ, հրազենային 3 կրակոց էր արձակել Դինքի գլխին և բացականչել՝ գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունն իրականացվել է ազգային հողի վրա: Մարդասպանին պետք է հիշեցնել, որ Ղուրանի համաձայն՝ այն ժողովուրդը, որն ունի Սուրբ գիրք, չի կարող կոչվել գյավուր:
Սամասթը մեղադրվում է «միտումնավոր կերպով մարդ սպանելու» (ՔՕ 82/1 հոդված) և «ապօրինի զենք կրելու» (թիվ 6136 օրենք) մեջ, ինչի համար նրան սպառնում է 18.8-26 տարվա ազատազրկում։











































