Բոստոնյան մարաթոնի ժամանակ ահաբեկչություն պատրաստելու և իրականացնելու մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաևի պաշտպանական կողմը մտադիր է գործի լսումները Բոստոնից տեղափոխել այլ նահանգ:
Մեղադրյալի փաստաբաններն այս կերպ ցանկանում են խուսափել իրենց հաճախորդին սպառնացող մահապատժից, որին կփորձի հասնել գլխավոր դատախազությունը՝ հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով The Boston Globe թերթին:
Պարբերականը նշում է, որ Բոստոնը, ինչպեսև ամբողջ Մասաչուսեթս նահանգը, ավանդաբար հանդես է գալիս ընդդեմ մահապատժի: Սակայն բացառիկ դեպքերում մեղադրող կողմն իրավունք ունի մահապատիժ պահանջել դաշնային մակարդակով. այդ դեպքում տեղական օրենքը չի գործում:
Ցարնաևը մեղադրվում է Բոստոնյան մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի գործի 30 կետով: Անցած տարվա ապրիլի 15-ին այդ ահաբեկչության հետևանքով զոհվել է 3 մարդ, ավելի քան 250-ը վնասվածք է ստացել:
Ցարնաևն իրեն մեղավոր չի ճանաչում: Լսումների օրն առայժմ չի հայտարարվել: