BitTorrent ընկերությունը կթողարկի սեփական կրիպտոարժույթը BTT թիքերով, հաղորդում է BitTorrent Inc-ը: Կրիպտոարժույթով վճարումը կօգնի օգտատերերին արագացնել ֆայլերի բեռնումը:
Բացի այդ, BTT-ը օգտատերերին հասանելի կլինի ԱՄՆ-ի սահմաններից դուրս Binance Launchpad-ի օգնությամբ: Թոքենները կբաշխվեն airdrop-ի միջոցով:
BTT- ն սկզբում կգործի µTorrent Classic հաճախորդի միջոցով Windows բազայով: Օգտատերերը, որոնք կցանկանան հրաժարվել կրիպտոարժույթից, կկարողանան դա անել հաճախորդի կարգավորումներով: Նրանց համար ֆայլերի փոխանցումը կմնա անվճար: